Ծրագրի նպատակն է նպաստել Հայաստանի անասնապահությամբ զբաղվող համայնքների ներառական և կայուն գյուղատնտեսական աճին՝ ներքին և արտահանման շուկաներում մասնավոր հատվածի արտադրողականության և մրցունակության բարձրացման միջոցով:

«Անասնապահության զարգացում Հայաստանում՝ հարավ-հյուսիս 2» ծրագիրը իրականացվում է «Ռազմավարական Զարգացման Գործակալություն» ՀԿ-ի կողից՝ Ավստրիայի Զարգացման Գործակալության Ավստրիական Զարգացման և Համագործակցության ծրագրային միավորի ֆինանսավորմամբ: Ծրագիրը «Անասնապահության զարգացում Հայաստանում՝ հարավ-հյուսիս» ծրագրի տրամաբանական շարունակությունն է: Այն մշակվել է՝ հաշվի առնելով «Ռազմավարական Զարգացման Գործակալություն» ՀԿ կողմից վերջին 14 տարիների ընթացքում Սյունիքի, Գեղարքունիքի և Շիրակի մարզերում իրականացված անասնապահության զարգացման ծրագրերի արդյունքներն ու ձեռքբերումները: