Ս․թ․ նոյեմբերի 20-ին ՀՀ Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը հյուրընկալեց «Ոռոգվող գյուղատնտեսության զարգացումը Արարատի և Արմավիրի մարզերում» (IADAAM) ծրագրի թիմի ղեկավար Ստեֆան Ռոզնոուի գլխավորած պատվիրակությանը։
«Ոռոգվող գյուղատնտեսության զարգացումը Արարատի և Արմավիրի մարզերում» (IADAAM) ծրագիրը, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության միջոցով (ԵՄ), Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) իրականացմամբ, համապարփակ նախաձեռնություն է, որի նպատակն է վերափոխել ոռոգվող գյուղատնտեսությունը Հայաստանում։
Ծրագրում տեխնիկական աջակցության բաղադրիչն իրականացվում է «Ագրո քընսալթինգ Եվրոփ»-ի, «Ավենյու քընսալթինգ գրուպ» ՍՊԸ, «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի և «3 ԱՐ Ստրատեգիա» ՍՊԸ մասնակցությամբ կոնսորցիումի կողմից։
Հանդիպման ընթացքում ծրագրի թիմը ներկայացրեց Արարատի մարզի համար նախատեսված միջոցառումները՝ ուրվագծելով հիմնական նպատակներն ու ակնկալվող արդյունքները: Քննարկվեց ջրային ռեսուրսների կառավարման և գյուղատնտեսության զարգացման համար անհրաժեշտ ծառայությունների հասանելիության կարևորությունը, ինչպես նաև գյուղատնտեսության ոլորտում առկա մարտահրավերները, որոնք խոչընդոտում են մարզի տնտեսական աճին:
ՀՀ Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանն իր աջակցությունը հայտնեց ծրագրին։ «Մեր ֆերմերները իրենց գործունեությունը բարելավելու համար կարիք ունեն գյուղատնտեսական խորհրդատվական ծառայությունների և ծրագրի այս բաղադրիչը շատ կարևոր ու պահանջված է»,-ասաց նա։
Այս հանդիպման նպատակն էր խթանել համագործակցություն մարզպետի աշխատակազմի և գյուղատնտեսական աջակցության կենտրոնների համակարգողների միջև՝ Արարատի մարզում ավելի դիմակայուն և արդյունավետ գյուղատնտեսական համակարգ ստեղծելու համար:

