Հուլիսի 26-ին և 28-ին ՀՀ Սյունիքի և Լոռու մարզերում «Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության և ուսուցման արդիականացում» (ՄԱՎԵՏԱ) ծրագրի շրջանակներում կազմակերպվեցին հանդիպում-քննարկումներ:
Հանդիպումներին ներկա էին երիտասարդներ, աշխատանք փնտրող կանայք և տղամարդիկ, խոցելի, առանձնահատուկ կարիքներ և հաշվանդամություն ունեցող անձինք։
Հանդիպում-քննարկման նպատակն էր ներկայացնել ՄԱՎԵՏԱ ծրագիրը, քննարկել թիրախային խմբերի ներկայացուցիչների արջև ծառացած մարտահրավերները և ծրագրի շրջանակներում հնարավոր համագործակցությունը։
Հանդիպման մասնակիցներն ողջունեցին ծրագրի իրականացումը, ներկայացրեցին իրենց կարիքներն ու ակնկալիքները, հանդես եկան առաջարկներով և հետաքրքրություն հայտնեցին մասնակցելու ծրագրի կողմից իրականացվող գործողություններին։
ՄԱՎԵՏԱ ծրագիրը ֆինանսավորվում է միջազգային և տեղական կազմակերպությունների լայն կոալիցիայի կողմից՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) գլխավորությամբ, ներառյալ Ավստրիական զարգացման գործակալությունը (ADA), Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման նախարարությունը (BMZ), Հայաստանի կառավարությունը, Շվեյցարիայի եկեղեցու օգնություն (HEKS/EPER) ՀԿ-ն, Իզմիրլյան հիմնադրամը, Ռազմավարական զարգացման գործակալություն (ՌԶԳ) ՀԿ-ն և «Վանանդ Ագրո» ՓԲԸ-ն:
Ծրագիրն իրականացնող գործընկերներն են Գերմանական զարգացման գործակալությունը (GIZ) և Շվեյցարիայի եկեղեցու օգնություն (HEKS/EPER) ՀԿ-ն՝ ՌԶԳ-ի և Բեռնի Կիրառական գիտությունների համալսարանի (HAFL) գյուղատնտեսական, անտառային և պարենային գիտությունների դպրոցի ներգրավմամբ: