Գյուղատնտեսական ոլորտին աջակցելու և մշտադիտարկում իրականացնելու նպատակով «Ոռոգվող գյուղատնտեսության զարգացումը Արարատի և Արմավիրի մարզերում» (IADAAM) ծրագրի գյուղաջակցության խորհրդատվական ծառայության փորձագետներ Վիլհեմ Կրուզեն և Պարույր Ասատրյանը, IADAAM ծրագրի AEST համակարգող Վարդան Իվանյանի և AEST խորհրդատու Հակոբ Թարվերդյանի ուղեկցությամբ, մի շարք դաշտային այցելություններ են իրականացրել Արարատի մարզում։ Այցելությունների նպատակն էր հավաքագրել տեղեկատվություն, տրամադրել նպատակային խորհրդատվություն և խթանել կայուն գյուղատնտեսության զարգացմանը՝ շահագրգիռ կողմերի ներգրավման միջոցով։
Արտաշատի գյուղատնտեսական շուկա – Իրականացվել է շուկայի գնահատում՝ վերլուծելու ընթացիկ գների միտումները և տատանումները։ Ուսումնասիրության նպատակն արդար գնագոյացման խթանումն է և արտադրողների ու սպառողների առջև ծառացած հնարավոր խնդիրների բացահայտումը։
Պարարտանյութերի և թունաքիմիկատների խանութ – Մասնագետները կառուցողական քննարկում են ունեցել տեղական վաճառողների հետ՝ պարարտանյութերի և թունաքիմիկատների վաճառքի ու պատասխանատու օգտագործման վերաբերյալ։ Ընդգծվել է որակի ապահովման, կանոնակարգերի պահպանման և անվտանգ օգտագործման կարևորությունը։
Այց տեղական ֆերմա – Փորձագետներն այցելել են ֆերմերին իր այգում՝ տրամադրելու անհատական խորհրդատվություն, քննարկելու առկա խնդիրները և առաջարկելու լուծումներ՝ արտադրողականության և կայունության բարձրացման համար։
Այս այցերը ընդգծում են IADAAM ծրագրի հանձնառությունը՝ ամրապնդելու գյուղատնտեսական համակարգերը՝ փորձագիտական ուղղորդման, շահագրգիռ կողմերի համագործակցության և տվյալահեն որոշումների միջոցով։
«Ոռոգվող գյուղատնտեսության զարգացումը Արարատի և Արմավիրի մարզերում» (IADAAM) ծրագիրը, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության միջոցով (ԵՄ), Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) իրականացմամբ, համապարփակ նախաձեռնություն է, որի նպատակն է վերափոխել ոռոգվող գյուղատնտեսությունը Հայաստանում։
IADAAM ծրագրում տեխնիկական աջակցության բաղադրիչն իրականացվում է «Ագրո քընսալթինգ Եվրոփ»-ի գլխավորած «Ավենյու քընսալթինգ գրուպ»-ի, «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի և «3 ԱՐ Ստրատեգիա» ՍՊԸ մասնակցությամբ կոնսորցիումի կողմից, որը հանդես է գալիս որպես ծրագրի օպերատոր՝ նպատակ ունենալով ինստիտուցիոնալ աջակցություն տրամադրել ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը՝ թիրախային ոլորտներում գյուղատնտեսական քաղաքականության և բարեփոխումների մշակման գործում։