NEWSARM

«Ոլորտների թվայնացում հանուն մրցունակության» ծրագրի շրջանակներում հանդիպումներ Մոլդովայում

«Ոլորտների թվայնացում հանուն մրցունակության» ծրագրի շրջանակներում աշխատանքային այցով Մոլդովայում գտնվող «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի պատվիրակությունը ծրագրի ղեկավար Մհեր Սահակյանի գլխավորությամբ հունիսի 18-24-ը մի շարք հանդիպումներ է ունեցել Քիշնևում։

Հունիսի 18-ին պատվիրակությունն այցելել է ՄԿՈՒ թիվ 2 դպրոց։

«Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի և Մոլդովայի ներքին և ներգնա զբոսաշրջության ազգային ասոցիացիայի՝ «ԱՆՏՐԻՄ»-ի միջև կնքված համագործակցության հուշագրի շրջանակներում պատվիրակությունը ՄԿՈՒ դպրոցի աշխատակազմի հետ քննարկել է միջին մասնագիտական կրթության ոլորտի խնդիրները, ուսանողների մասնագիտական կարողությունների զարգացմանը միտված դպրոցի ծրագրերը։

Հունիսի 20-ին պատվիրակությունն այցելել է Մոլդովայի պետական համալսարան։

«Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի և Մոլդովայի ներքին և ներգնա զբոսաշրջության ազգային ասոցիացիայի՝ «ԱՆՏՐԻՄ»-ի միջև կնքված համագործակցության հուշագրի շրջանակներում պատվիրակությունը համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետի աշխատակազմի հետ քննարկել է բարձրագույն կրթության ոլորտի խնդիրները, ուսանողների մասնագիտական կարողությունների զարգացմանը միտված համալսարանի ծրագրերը։

Օրվա երկրորդ կեսին պատվիրակությունն այցելել է մոլդովական ՏՏ ընկերությունների միություն։

Միության ռազմավարական ծրագրերի տնօրեն Անա Չիրիտայի հետ հանդիպմանը պատվիրակությունը քննարկել է ընթացիկ նախագծերը, ինչպես նաև ոլորտում քաղաքականության վրա ազդեցություն ունեցող նախաձեռնությունների ստեղծումը,  RECONOMY-ի «Ոլորտների թվայնացում հանուն մրցունակության» ծրագրի շրջանակներում  համագործակցության հնարավորությունները։

Հունիսի 24-ին պատվիրակությունը այցելել է ծրագրի գործընկեր, «Մոլդովայի օրգանական արժեշղթայի դաշինք» հասարակական ասոցիացիայի գրասենյակ և հանդիպել ասոցիացիայի գործադիր տնօրեն Վադիմ Կուռմեյի և ծրագրի պատասխանատու Նատալյա Պապուկի հետ։

Հանդիպմանը քննարկվել է ծրագրի շրջանակներում մատուցվող ծառայությունների հետ կապված հարցերի լայն շրջանակ և կնքվել են պայմանագրեր տեղացի մի շարք փորձագետների հետ։