Ս․թ․ հունվարի 23-ին «Ոռոգվող գյուղատնտեսության զարգացումը Արարատի և Արմավիրի մարզերում» (IADAAM) ծրագրի շրջանակներում մեկնարկեց «Գյուղաջակցության խորհրդատուի նոր ուսումնական ձեռնարկ» մոդուլների շարքը, որը վարում է «Ավենյու քընսալթինգ գրուպ»-ի կառավարման ավագ խորհրդատու Աննա Մխիթարյանը։
Մոդուլների շարքը նախատեսված է գյուղաջակցության ծառայության համակարգողների, փորձագետների և ՀՀ Արարատի ու Արմավիրի մարզերի ՏԻՄ ներկայացուցիչների համար:
13 մոդուլներից բաղկացած շարքը նպատակ ունի ներկայացնել նոր խորհրդատվական մասնագետի հիմնական պահանջվող հմտությունները, գյուղաջակցության մեթոդները, գործիքակազմը, ծրագրերի կառավարումը, արժեշղթաների աջակցման գործում դերակատարությունը։ Մոդուլային շարքը կենտրոնանում է համայնքների մոբիլիզացման, ֆերմերային կազմակերպությունների և գյուղատնտեսական ձեռնարկատիրության զարգացման, գյուղաջակցության և խորհրդատվական ծառայություններում գենդերային հարցերի, ինչպես նաև ռիսկերի նվազեցման վրա։ «Ոռոգվող գյուղատնտեսության զարգացումը Արարատի և Արմավիրի մարզերում» (IADAAM) ծրագիրը, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության միջոցով (ԵՄ), Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) իրականացմամբ, համապարփակ նախաձեռնություն է, որի նպատակն է վերափոխել ոռոգվող գյուղատնտեսությունը Հայաստանում։
Ծրագրում տեխնիկական աջակցության բաղադրիչն իրականացվում է «Ագրո քընսալթինգ Եվրոփ»-ի, «Ավենյու քընսալթինգ գրուպ» ՍՊԸ, «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի և «3 ԱՐ Ստրատեգիա» ՍՊԸ մասնակցությամբ կոնսորցիումի կողմից։

