NEWSARM

ՄԱՎԵՏԱ ծրագրի գործըկեր քոլեջների ներկայացուցիչների այցը «Մարիաննա» կաթնամթերքի արտադրական ձեռնարկություն

«Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի կողմից իրականացվող «Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության և ուսուցման արդիականացում» (ՄԱՎԵՏԱ) ծրագրի շրջանակներում հունիսի 24-ին կազմակերպվեց ծրագրի գործընկեր քոլեջների մի խումբ դասավանդողների և ուսանողների այցը «Մարիաննա» կաթնամթերքի արտադրական ձեռնարկություն։

«Կաթի և կաթնամթերքի տեխնոլոգիա» բաժնի ուսանողներն ու դասավանդողները ձեռնարկության որակի պատասխանատուի ուղեկցությամբ շրջայց կատարեցին արտադրամասում, ծանոթացան կաթի վերամշակման տեխնոլոգիաներին ու լաբորատոր  փորձաքննության ընթացակարգին, պանրի, պաղպաղակի և մյուս կաթնամթերքի ստացման եղանակներին։

«Կաթի և կաթնամթերքի տեխնոլոգիա» մասնագիտությունը ՄԱՎԵՏԱ ծրագրի շրջանակներում քոլեջներում ուսուցանվում է դուալ կրթական մոտեցմամբ։