NEWSARM

Կարճաժամկետ դասընթաց՝ տեղահանված և տեղացի խոցելի խմբերի համար

«Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության և ուսուցման արդիականացում» (ՄԱՎԵՏԱ) ծրագրի շրջանակներում մարտի 3- 6-ը Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքում իրականացվեց «Անասնապահության ընդհանուր դրույթներն ու արդյունավետ մոտեցումները» թեմայով կարճաժամկետ վերապատրաստման դասընթաց` Արցախից (Լեռնային Ղարաբաղից) տեղահանված անձանց և տեղացի խոցելի խմբերի ներկայացուցիչների համար։

Եռօրյա դասընթացը վարեց Հայաստանի ազգային ագրարային համալսարանի դոցենտ Արևիկ Ազիզյանը։

Վերապատրաստման դասընթացին մասնակիցները ծանոթացան կովերի հայտնի և Հայաստանում բուծվող ցեղերին, դրանց արդյունավետ պահվածքի և խնամքի տեխնոլոգիաներին, նախիրի կառավարման, վերարտադրության,  կերարտադրության կազմակերպման մոտեցումներին, ինչպես նաև արհեստական սերմնավորման նշանակության, անասնաբուժական-սանիտարական հիմնական միջոցառումներին։

 

 

 

ՄԱՎԵՏԱ ծրագիրը ֆինանսավորվում է միջազգային և տեղական կազմակերպությունների լայն կոալիցիայի կողմից՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) գլխավորությամբ, ներառյալ Ավստրիական զարգացման գործակալությունը (ADA), Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման նախարարությունը (BMZ), Հայաստանի կառավարությունը, Շվեյցարիայի եկեղեցու օգնություն (HEKS/EPER) ՀԿ-ն, Իզմիրլյան հիմնադրամը, Ռազմավարական զարգացման գործակալություն (ՌԶԳ) ՀԿ-ն և «Վանանդ Ագրո» ՓԲԸ-ն:

Ծրագիրն իրականացնող գործընկերներն են Գերմանական միջազգային համագործակցության ընկերությունը (GIZ) և Շվեյցարիայի եկեղեցու օգնություն (HEKS/EPER) ՀԿ-ն՝ ՌԶԳ-ի և Բեռնի Կիրառական գիտությունների համալսարանի (HAFL) գյուղատնտեսական, անտառային և պարենային գիտությունների դպրոցի ներգրավմամբ: