«Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության և ուսուցման արդիականացում» (ՄԱՎԵՏԱ) ծրագրի շրջանակներում «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ-ն ՀՀ ԿԳՄՍ նախարարության հետ համագործակցությամբ դեկտեմբերի 19-20-ին Դիլիջանում կազմակերպեց Շահագրգիռ կողմերի երկխոսության հարթակի հերթական հանդիպումը:
Հանդիպմանը մասնակցեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, նախարարության նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արմենուհի Պողոսյանը, Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության տնտեսական զարգացման ծրագրերի ղեկավար Արթուր Փոքրիկյանը, ՌԶԳ նախագահ Մկրտիչ Այվազյանը, ՄԿՈՒ ոլորտու ծրագրեր իրականացնողներ և ծրագրի սոցիալական գործընկերներ:
Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ Մկրտիչ Այվազյանն իր խոսքում ընդգծեց շահագրգիռ կողմերի պարբերաբար հանդիպումների կարևորությունը երկխոսության և քննարկումների միջոցով ՄԿՈՒ ոլորտում առկա խնդիրների վերհանման, տարվող աշխատանքների վերաբերյալ միմիանց իրազեկման, ինչպես նաև հարթակի համակարգման ու ընդլայնման տեսանկյունից:
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը ներկայացրեց պետական ռազմավարությունն ու բարեփոխումները ՄԿՈՒ ոլորտում, մասնավորապես՝ օրենսդրության կատարելագործման, ոլորտային կառույցների արդիականացման ուղղությամբ: Արաքսիա Սվաջյանն ընդգծեց ուսուցանվող մասնագիտությունների գրավչության բարձրացման, հաստատությունների որակյալ կառավարման և երիտասարդներին դեպի ՄԿՈՒ ուղղորդման անհրաժեշտությունը: Այս համատեքստում նախարարի տեղակալը կարևորեց ՄԱՎԵՏԱ ծրագրով գյուղատնտեսական մի շարք մասնագիտությունների դուալ ուսուցմամբ ներդնելու փորձը:
Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության տնտեսական զարգացման ծրագրերի ղեկավար Արթուր Փոքրիկյանն ընդգծեց միջազգային առաջատար փորձի ներդնումը Հայաստանում ՄԿՈՒ ոլորտի արդիականացման ուղղությամբ և այս համատեքստում պետական կառույցների, տեղական և միջազգային կազմակերպությունների ջանքերի համադրումը:
ՀՀ ԿԳՄՍ նախարարության վարչության պետ Արմենուհի Պողոսյանը ներկայացրեց ՄԿՈՒ ոլորտում առկա իրավիճակը, նոր օրենքով ու ենթաօրենսդրական ակտերով կարգավորումները, խնդիրներն ու մարտահրավերները, որոնց բախվում են բարեփոխումների ընթացքում և պետական մոտեցումները ՄԿՈՒ հաստատությունների արդիականացման և աշխատաշուկայի պահանջներին համապատասխան որակյալ մասնագետների պատրաստման ուղղությամբ:
ՄԱՎԵՏԱ ծրագրի ղեկավար Լիլիթ Հովհաննիսյանը ներկայացրեց դուալ ուսուցմամբ մասնագիտությունների, ուսումնական հաստատություն-գործատու համագործակցության փորձը և ծրագրային ձեռքբերումները:
Հանդիպման երկրորդ մասը նվիրված էր երկխոսության հարթակի աշխատանքների հետագա համակարգման, ղեկավարման և ընդլայնման հնարավորությունների քննարկմանը:
Երկրորդ օրվա ընթացքում հանդիպմանը ներկա միությունները և ասոցիացիաները ներկայացրեցին մասնավորի և հենց իրենց դերը և կարևորությունը ՄԿՈՒ-ում::
ՄԱՎԵՏԱ ծրագիրը ֆինանսավորվում է միջազգային և տեղական կազմակերպությունների լայն կոալիցիայի կողմից՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) գլխավորությամբ, ներառյալ Ավստրիական զարգացման գործակալությունը (ADA), Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման նախարարությունը (BMZ), Հայաստանի կառավարությունը, Շվեյցարիայի եկեղեցու օգնություն (HEKS/EPER) ՀԿ-ն, Իզմիրլյան հիմնադրամը, Ռազմավարական զարգացման գործակալություն (ՌԶԳ) ՀԿ-ն և «Վանանդ Ագրո» ՓԲԸ-ն:
Ծրագիրն իրականացնող գործընկերներն են Գերմանական միջազգային համագործակցության ընկերությունը (GIZ) և Շվեյցարիայի եկեղեցու օգնություն (HEKS/EPER) ՀԿ-ն՝ ՌԶԳ-ի և Բեռնի Կիրառական գիտությունների համալսարանի (HAFL) գյուղատնտեսական, անտառային և պարենային գիտությունների դպրոցի ներգրավմամբ: