«Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» (ԼԻԼԱ) և «Ոլորտների թվայնացում հանուն մրցունակության» #RECONOMY ծրագրերի շրջանակներում աշխատանքային այցով Մոլդովայում գտնվող «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի պատվիրակությունը հունիսի 22-ին այցելեց տեղական խաղող արտադրող Vedrasco տնային տնտեսություն, որը թվային լուծումների կիրառմամբ գյուղատնտեսության կառավարման կատարյալ օրինակ է:
LILA ծրագրի շահառուներին ներկայացվեցին #iFarms ծրագրի միջոցով խաղողի այգու կառավարման առանձնահատկությունները, արտադրական հատվածները, տնկարկները և թվային գործիքները, որոնք էապես նպաստում են աշխատանքի օպտիմալացմանը և ճշգրիտ գյուղատնտեսական գործողությունների կիրառմանը։
«Եվրոալուն» ընկերությունը գործարկել է նաև iFarms-ի հավելվածը, որը գյուղատնտեսությունը կառավարում է թվային գործիքների միջոցով։
Մոլդովայում նախատեսված են պատվիրակության այլ այցեր ու հանդիպումներ։

