NEWSARM

Ընդլայնված կազմով հանդիպում՝ «Ոռոգվող գյուղատնտեսության զարգացումը Արարատի և Արմավիրի մարզերում» (IADAAM) ծրագրի շրջանակում

«Ագրո քընսալթինգ Եվրոփ»-ի (AESA) գյուղատնտեսության և գյուղական բնակավայրերի զարգացման դեպարտամենտի ղեկավար Լորենցո Գրացիոլիի Հայաստան կատարած այցի ընթացքում էկոնոմիկայի նախարարությունում տեղի է ունեցել ընդլայնված կազմով հանդիպում «Ոռոգվող գյուղատնտեսության զարգացում Արարատի և Արմավիրի մարզերում» (IADAAM) ծրագրի տեխնիկական աջակցության բաղադրիչի իրականացման մեջ ներգրավված  կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ։

Ծրագրում տեխնիկական աջակցության բաղադրիչն իրականացվում է «Ագրո քընսալթինգ Եվրոփ»-ի, «Ավենյու քընսալթինգ գրուպ»-ի, «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի և «3 ԱՐ Ստրատեգիա» ՍՊԸ մասնակցությամբ կոնսորցիումի կողմից։

«Ոռոգվող գյուղատնտեսության զարգացումը Արարատի և Արմավիրի մարզերում» (IADAAM) ծրագիրը, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության միջոցով (ԵՄ), Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) իրականացմամբ, համապարփակ նախաձեռնություն է, որի նպատակն է վերափոխել ոռոգվող գյուղատնտեսությունը Հայաստանում։

Հանդիպմանը քննարկվեցին IADAAM ծրագրի շրջանակներում նախատեսված միջոցառումները և միջամտությունները, որոնց նպատակն է բարելավել ոռոգման համակարգերը և գյուղատնտեսական պրակտիկան Արարատի և Արմավիրի մարզերում:

Հանդիպմանը անդրադարձ կատարվեց նաև Հայաստանում «Ագրո քընսալթինգ Եվրոփ»-ի (AESA) մասնաճյուղի հիմնման գործընթացին, որը կծառայի որպես ծրագրերի համակարգման տեղական կենտրոն և կբարձրացնի մարզերում տրամադրվելիք տեխնիկական աջակցության արդյունավետությունը: