Մարտի 20-ին «Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» ծրագրի շրջանակներում կազմակերպվեց դասընթաց տուրիզմի և հյուրընկալության ոլորտի ներկայացուցիչների համար «Թափոնների վերամշակումն ու տեսակավորումը տուրիզմում և հյուրընկալության ոլորտում» թեմայով։
Դասընթացը վարելու է «Այ Էս Էս Դի» համայնքների կայուն զարգացման նորարարական լուծումներ» ՀԿ -ի համահիմնադիր նախագահ Մխիթար Ավետիսյանը։
Դասընթացը կազմակերպվել է Շվեցարիայի զարգացման և համագործակցության գործակալության կողմից ֆինանսավորվող «Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Բնության համաշխարարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի կողմից (WWF-Հայաստան)՝ «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ-ի հետ համատեղ: