NEWSARM

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրերի ներկայացում #IADAAM #NELK մոդուլների շարքի շրջանակում

«Ոռոգվող գյուղատնտեսության զարգացումը Արարատի և Արմավիրի մարզերում» (IADAAM) ծրագրի շրջանակներում հաջողությամբ անցկացվեց «Գյուղաջակցության խորհրդատուի նոր ուսումնական ձեռնարկ» դասընթացների շարքի 7-րդ մոդուլը։

Դասընթացի շրջանակում ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Գյուղատնտեսական խորհրդատվության և նորարարությունների վարչության Գյուղատնտեսական խորհրդատվության բաժնի պետ Մերինե Աթոյանը ներկայացրեց գյուղատնտեսության պետական աջակցության ծրագրերը՝ տրամադրելով կարևոր տեղեկատվություն պետական նախաձեռնությունների, ֆինանսավորման և զարգացման հնարավորությունների մասին։

Մասնակիցները ստացան առանցքային տեղեկատվություն՝

✅ ֆերմերների և ագրոբիզնեսի համար ֆինանսական աջակցության ծրագրերի,

✅ սուբսիդիաների, դրամաշնորհների և վարկավորման ծրագրերի

✅ կայուն և նորարար գյուղատնտեսական պրակտիկան խթանող քաղաքակության,

✅ տեխնիկական աջակցության և վերապատրաստման հնարավորությունների հասանելիության մասին:

Հաջորդիվ, IADAAM ծրագրի NELK փորձագետ, «Ավենյու քընսալթինգ գրուպ»-ի կառավարման ավագ խորհրդատու Աննա Մխիթարյանն անցկացրեց քննարկում գյուղաջակցության խորհրդատուի դերի մասին՝ որպես օժանդակող և միջնորդ՝ ընդգծելով գյուղատնտեսական զարգացման գործընթացում արդյունավետ հաղորդակցության և գիտելիքի փոխանցման կարևորությունը:

«Ոռոգվող գյուղատնտեսության զարգացումը Արարատի և Արմավիրի մարզերում» (IADAAM) ծրագիրը, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության միջոցով (ԵՄ), Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) իրականացմամբ, համապարփակ նախաձեռնություն է, որի նպատակն է վերափոխել ոռոգվող գյուղատնտեսությունը Հայաստանում։

Ծրագրում տեխնիկական աջակցության բաղադրիչն իրականացվում է «Ագրո քընսալթինգ Եվրոփ»-ի, «Ավենյու քընսալթինգ գրուպ» ՍՊԸ, «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿի և «3 ԱՐ Ստրատեգիա» ՍՊԸ մասնակցությամբ կոնսորցիումի կողմից։