«Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության և ուսուցման արդիականացում» (ՄԱՎԵՏԱ) ծրագրի շրջանակներում փետրվարի 18-ին իրականացվեց մասնագիտական կողմնորոշման այց Կոտայքի մարզի Լեռնանիստ բնակավայրի Սպարտակ Նազարյանի անվան միջնակարգ դպրոց։
Այցն անցկացվեց ծրագրի գործընկեր՝ ՀԱԱՀ Ա․ Քոչինյանի անվան գյուղատնտեսական քոլեջի հետ համատեղ։
Հանդիպմանը ծրագրի ՄԿՈՒ խորհրդատու Լիլիթ Բեգլարյանը, ՀԱԱՀ այգեգործության դասախոս Էթերի Ստեփանյանը և ՀԱԱՀ Քոչինյանի անվան քոլեջի կարիերայի ուղղորդման պատասխանատու Լիլիթ Սարոյանն աշակերտներին ՄԱՎԵՏԱ ծրագիրը, դուալ ուսուցմամբ ներդրված մասնագիտությունները, ուսումնարան-գործատու համագործակցությունը, այգեգործություն մասնագիտությունը, մասնավորապես՝ նշի, պիստակի, ընկուզեղենու աճեցման ոլորտում մասնագետների աճող պահանջարկն աշխատաշուկայում։
Հանդիպմանը ներկա էին շուրջ 30 աշակերտներ, որոնք հետաքրքրվեցին ընդունելության կարգի և ներկայացված մասնագիտությունների ուսուցման տևողության վերաբերյալ։
Այգեգործություն մասնագիտությունը դուալ ուսուցմամբ ներդրված է ՀԱԱՀ Ա․ Քոչինյանի անվան քոլեջում և էջմիածնի պետական արհեստագործական ուսումնարանում։
ՄԱՎԵՏԱ ծրագիրը ֆինանսավորվում է միջազգային և տեղական կազմակերպությունների լայն կոալիցիայի կողմից՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) գլխավորությամբ, ներառյալ Ավստրիական զարգացման գործակալությունը (ADA), Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման նախարարությունը (BMZ), Հայաստանի կառավարությունը, Շվեյցարիայի եկեղեցու օգնություն (HEKS/EPER) ՀԿ-ն, Իզմիրլյան հիմնադրամը, Ռազմավարական զարգացման գործակալություն (ՌԶԳ) ՀԿ-ն և «Վանանդ Ագրո» ՓԲԸ-ն: