Գյուղատնտեսության ապագան կախված է ոչ միայն նոր տեխնոլոգիաներից, այլև դրանք գործնականում կիրառելու, հասանելի դարձնելու և իրական արդյունքի վերածելու մեր կարողությունից
Ռազմավարական զարգացման գործակալությունը մասնակցեց Sevan AgriTech Summit-ին, որն անցկացվեց Seaside Startup Summit-ի շրջանակում՝ համախմբելով նորարարներին, ձեռներեցներին, զարգացման գործընկերներին և ոլորտի առաջատար ներկայացուցիչներին՝ քննարկելու գյուղատնտեսության զարգացման նոր ուղղություններն ու համագործակցության հնարավորությունները։
Ներկայացնելով INLIMA և RECONOMY ծրագրերը՝ ՌԶԳ թիմը մասնակցեց թվային փոխակերպման և համագործակցության վրա հիմնված լուծումների շուրջ քննարկումներին, որոնք նպաստում են ավելի մրցունակ և դիմակայուն գյուղատնտեսական համակարգերի զարգացմանը։
Այսօր, երբ կլիմայական փոփոխություններն ու բնական ռեսուրսների արդյունավետ կառավարման անհրաժեշտությունը գնալով ավելի հրատապ են դառնում, համագործակցությունն այլևս պարզապես առավելություն չէ, այլ՝ անհրաժեշտություն։ Sevan AgriTech Summit-ի նման նախաձեռնությունները միավորում են գաղափարներ, փորձ և գործընկերություններ՝ նորարարական լուծումները գործնական արդյունքի վերածելու համար։
ՌԶԳ-ում մենք հավատում ենք, որ կայուն զարգացումը ձևավորվում է գիտելիքի փոխանակման, արդյունավետ համագործակցության և նորարարությունների կիրառման միջոցով՝ ստեղծելով երկարաժամկետ արժեք Հայաստանի գյուղատնտեսության համար։
«Նորարարական անասնապահություն․ կենդանիների նախրաքաշ, բուծում և շուկաներ» (INLIMA) ծրագիրն իրականացվում է «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի կողմից՝ Ավստրիական զարգացման և համագործակցության ծրագրային միավոր Ավստրիայի զարգացման գործակալության ֆինանսավորմամբ:
RECONOMY-ն Շվեդիայի միջազգային զարգացման համագործակցության գործակալության (Sida) ներառական և կանաչ տնտեսական զարգացման ծրագիր է, որն իրականացվում է Helvetas-ի կողմից՝ համագործակցելով «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի և Արևելյան գործընկերության և Արևմտյան Բալկանյան երկրների այլ կազմակերպությունների հետ։

