«Փախստականների սոցիալ-տնտեսական ինտեգրումը Հայաստանում» (SEIRA) ծրագրի շրջանակում հոկտեմբերի 9-ին Գորիսում և հոկտեմբերի 10-ին Սիսիանում անցկացվեցին համաբերման հանդիպումներ՝ միավորելով գյուղատնտեսական արժեշղթայի հիմնական դերակատարներին և ծրագրի շահառու փախստականներին։
Հանդիպումների ընթացքում նույն հարթակում հավաքվել էին կաթ մթերողներ, սպանդանոցի ներկայացուցիչներ, անասնաբույժներ-սերմնավորողներ, ինչպես նաև SEIRA ծրագրի աջակցություն ստացած և գյուղատնտեսական գործունեությամբ հետաքրքրված փախստականներ։ Այս ձևաչափը հնարավորություն տվեց բաց երկխոսության, փոխըմբռնման և գործնական համագործակցության ամրապնդման համար։
Ծրագրի ղեկավար Վահե Հովհաննիսյանը կարևորեց նման հանդիպումների ռազմավարական նշանակությունը՝ ընդգծելով երեք առանցքային նպատակ.
- բացահայտել և հաղթահարել համագործակցության խոչընդոտները,
- ձևավորել երկարաժամկետ և փոխշահավետ գործընկերային կապեր,
- և ծրագրային աջակցությամբ խթանել գյուղատնտեսական ներուժի զարգացումը։
Այս հարթակները վերածվում են վստահության և համատեղ առաջընթացի տարածքի՝
- խթանելով տնտեսական ու սոցիալական համախմբում,
- ապահովելով փախստականների լիարժեք ներգրավում տեղական տնտեսության մեջ,
- և վերածելով գյուղատնտեսությունը համայնքային վերածննդի շարժիչ ուժի։
SEIRA ծրագիրը շարունակում է վերափոխել մարտահրավերները հնարավորությունների՝ նպաստելով ուժեղ, դիմակայուն և ներառական համայնքների ձևավորմանը։
SEIRA ծրագիրը ֆինանսավորվում է Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության կողմից և իրականացվում է «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի և ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի կողմից։

