«Փախստականների սոցիալ-տնտեսական ինտեգրումը Հայաստանում» (SEIRA) ծրագրի շրջանակում դեկտեմբերի 4-10-ը Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում իրականացվեցին երկու կարճաժամկետ դասընթացներ՝ «Թռչնապահության լավագույն փորձը» թեմայով, ինչպես նաև կազմակերպվեցին տնայցեր փախստականների բնակության վայրեր։
Դասընթացները վարեց PUM կազմակերպության փորձագետ, անասնաբույժ-թռչնապահ Մարկ Հեյմանսը, ով մասնակիցներին փոխանցեց ժամանակակից և գործնական գիտելիքներ թռչնաբուծության ոլորտում։ Դասընթացներին մասնակցեցին Գորիսի, Սիսիանի, Գավառի, Վարդենիսի և Ճամբարակի համայնքներում բնակվող Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձինք։
Տնայցերի ընթացքում փորձագետը տեղում գնահատեց տնտեսությունների վիճակը և տրամադրեց անհատական խորհրդատվություն՝ մասնավորապես հետևյալ ուղղություններով․
- թռչունների հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ժամանակակից մեթոդներ,
- պահվածքի և խնամքի արդյունավետ կազմակերպում,
- ձվատվության և մսատվության արտադրության բարձրացում:
SEIRA ծրագրի շրջանակում իրականացվող այս նախաձեռնությունը նպատակ ունի խթանել կայուն ինքնազբաղվածությունը և եկամտի ստեղծման հնարավորությունները տեղահանված անձանց համար՝ հիմնվելով գիտելիքի, փորձի և տեղական պայմաններին հարմարեցված լուծումների վրա։
SEIRA ծրագիրը ֆինանսավորվում է Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության կողմից և իրականացվում է «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի և ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի կողմից։

