NEWSARM

SEIRA «Ինքնակենսագրականի կազմում և արդյունավետ գործարար համագործակցություն» թեմայով դասընթաց

Մայիսի 2-ին «Փախստականների սոցիալ-տնտեսական ինտեգրումը Հայաստանում»  (SEIRA) ծրագրի շրջանակում Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքում տեղի ունեցավ կարճաժամկետ իրազեկման դասընթաց՝ «Ինքնակենսագրականի կազմում և արդյունավետ գործարար համագործակցություն» թեմայով։

Դասընթացին մասնակցեցին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձինք, ինչպես նաև տեղացի խոցելի խմբերի ներկայացուցիչներ, որոնք պատրաստվում են առաջին անգամ մուտք գործել աշխատաշուկա կամ աշխատանք են փնտրում։

Մասնակիցներին ինքնակենսագրական կազմելու և արդյունավետ գործարար համագործակցության հմտությունները զարգացնելու վերաբերյալ օրինակելի ձևեր ներկայացրեց և գործնական խորհուրդներ տվեց դասընթացավար Շահանե Բեգլարյանը։

«Փախստականների սոցիալ-տնտեսական ինտեգրումը Հայաստանում» (SEIRA) ծրագիրը խթանում է սոցիալ-տնտեսական ինտեգրումը՝ բարելավելով առողջ սննդի հասանելիությունը և ստեղծելով կայուն կենսապայմաններ գյուղատնտեսության զարգացման միջոցով՝ հզորացնելու փախստականներին և Հայաստանի ընդունող համայնքներին։

SEIRA ծրագիրը ֆինանսավորվում է Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության կողմից և իրականացվում է «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի և ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի կողմից։