2025թ. նոյեմբերի 18-ին ՀՀ-ում Ռազմավարական զարգացման գործակալություն (SDA) ՀԿ-ն Երևանում կազմակերպեց համակարգման աշխատաժողով՝ RECONOMY տարածաշրջանային զբոսաշրջության զարգացման նախաձեռնության շրջանակներում, որը համախմբեց ներգնա տուրօպերատոր գործընկերներին և ոլորտի հիմնական շահառուներին։
Աշխատաժողովի նպատակն էր խթանել համագործակցությունը Արևելյան գործընկերության տարածաշրջանում սահմանային զբոսաշրջային պրոդուկտների մշակման և առաջխաղացման ուղղությամբ՝ ընդգծելով Կլաստեր A-ի (եվրոպական շուկա) 🇪🇺 և Կլաստեր B-ի (տարածաշրջանային և հարևան շուկաներ) փոխլրացնող դերակատարությունը։
Մասնակիցները ծանոթացան RECONOMY նախաձեռնության ռազմավարական տեսլականին, քննարկեցին երկու կլաստերների միջև կապերն ու փոխգործակցության հնարավորությունները, ինչպես նաև ներկայացվեց «Armenia Discovery» նախաձեռնությունը՝ որպես առանցքային զբոսաշրջային արտադրանք, որը նպատակ ունի դիրքավորել Հայաստանը ինչպես եվրոպական, այնպես էլ տարածաշրջանային զբոսաշրջային շուկաներում։
Աշխատաժողովը ստեղծեց արդյունավետ հարթակ մասնագիտական երկխոսության, համակարգման և գործընկերային կապերի ամրապնդման համար՝ վերահաստատելով ներառական, կայուն և շուկային ուղղված զբոսաշրջության զարգացման նկատմամբ համատեղ հանձնառությունը։
Reconomy-ն Շվեդիայի միջազգային զարգացման համագործակցության գործակալության (Sida) ներառական և կանաչ տնտեսական զարգացման ծրագիր է, որն իրականացվում է Helvetas-ի կողմից՝ համագործակցելով «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի և Արևելյան գործընկերության և Արևմտյան Բալկանյան երկրների այլ կազմակերպությունների հետ։

