NEWSARM

MAVETA Մասնագիտական խթանման օր Էջմիածնում

«Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության և ուսուցման արդիականացում» (ՄԱՎԵՏԱ) ծրագրի շրջանակներում ծրագրի գործընկեր Էջմիածնի պետական արհեստագործական ուսումնարանում ապրիլի 29-ին անցկացվեց մասնագիտական խթանման միջոցառում։ 

Արմավիրի մարզի դպրոցների տասնյակ աշակերտներին  Էջմիածնի պետական արհեստագործական ուսումնարանում ողջունեցին ՄԱՎԵՏԱ ծրագրի ՄԿՈՒ խորհրդատու Լիլիթ Բեգլարյանը, ուսումնարանի տնօրեն Մանուկ Նազարյանը և միջոցառման այլ ներկայացուցիչներ։

Լիլիթ Բեգլարյանը ներկայացրեց քոլեջում դուալ կրթական մոտեցմամբ ուսուցանվող այգեգործություն մասնագիտությունը, մասնավոր հատվածի հետ համագործակցությունը, ինչը ապագա այգեգործներին երաշխավորում է աշխատանք դեռևս ուսման փուլում։ 

Այնուհետև դպրոցականները շրջայց կատարեցին քոլեջում, ծանոթացան ուսանողական առօրյային, ուսումնարանի կողմից առաջարկվող մասնագիտական կրթության և տեխնիկական հնարավորություններին, ինչպես ինտերակտիվ շփումներ ունեցան ուսանողների և դասավանդողների հետ։

ՄԱՎԵՏԱ ծրագիրը ֆինանսավորվում է միջազգային և տեղական կազմակերպությունների լայն կոալիցիայի կողմից՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) գլխավորությամբ, ներառյալ Ավստրիական զարգացման գործակալությունը (ADA), Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման նախարարությունը (BMZ), Հայաստանի կառավարությունը, HEKS/EPER ՀԿ–ն, Իզմիրլյան հիմնադրամը, Ռազմավարական զարգացման գործակալություն (ՌԶԳ) ՀԿ–ն և «Վանանդ Ագրո» ՓԲԸ–ն:

Ծրագիրն իրականացնող գործընկերներն են Գերմանական միջազգային համագործակցության ընկերությունը (GIZ) և HEKS/EPER ՀԿ–ն՝ ՌԶԳ–ի և Բեռնի Կիրառական գիտությունների համալսարանի (HAFL) գյուղատնտեսական, անտառային և պարենային գիտությունների դպրոցի ներգրավմամբ։