«Ոռոգվող գյուղատնտեսության զարգացումը Արարատի և Արմավիրի մարզերում» (IADAAM) ծրագրի շրջանակներում կազմակերպվեց պտղատու ծառերի և խաղողի էտի երկօրյա մասնագիտական դասընթաց՝ նախատեսված Վեդի համայնքի ֆերմերների համար։
Դասընթացը կառուցված էր տեսական և գործնական բաղադրիչների համադրմամբ՝ ներկայացնելով էտի և ձևավորման ժամանակակից, արդյունավետ և գիտահեն մոտեցումներ։ Մասնակիցները հնարավորություն ունեցան ոչ միայն խորացնել իրենց մասնագիտական գիտելիքները, այլև գործնական աշխատանք իրականացնել այգիներում՝ ոլորտի փորձագետների անմիջական ուղեկցությամբ։
Նախաձեռնությունը նպատակ ունի բարձրացնել համայնքի ֆերմերների մասնագիտական կարողությունները, խթանել արտադրողականության աճը և նպաստել կայուն ու մրցունակ գյուղատնտեսության զարգացմանը Վեդի համայնքում։
«Հայաստան – Ոռոգվող գյուղատնտեսության զարգացումը Արարատի և Արմավիրի մարզերում» (IADAAM) ծրագիրը, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից (ԵՄ) և իրականացվում Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) աջակցությամբ, նպատակ ունի վերափոխել ոռոգվող գյուղատնտեսությունը Հայաստանում։
ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից իրականացվող ծրագրի տեխնիկական աջակցության բաղադրիչն իրականացվում է «Ագրո քընսալթինգ Եվրոփ»-ի, «Ավենյու քընսալթինգ գրուպ»-ի, «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի և «3 ԱՐ Ստրատեգիա» ՍՊԸ մասնակցությամբ կոնսորցիումի կողմից՝ գյուղատնտեսական քաղաքականության ամրապնդման և ոլորտային բարեփոխումների առաջխաղացման նպատակով։

