NEWSARM

IADAAM AEST Ֆերմերների կողքին՝ համայնք առ համայնք

Գյուղաջակցության խորհրդատվական ծառայության Վեդիի թիմը շարունակում է իր ակտիվ այցերը թիրախ համայնքներ՝ նպատակ ունենալով վերլուծել առկա մարտահրավերները և գտնել ամենաարդյունավետ լուծումները։

Մեր նպատակն է լինել ոչ միայն խորհրդատու, այլ վստահելի գործընկեր։ Մենք հավատում ենք, որ յուրաքանչյուր այցելություն նոր հնարավորություն է՝ միասին կառուցելու կայուն, զարգացող և հաջողակ գյուղատնտեսություն։

«Ոռոգվող գյուղատնտեսության զարգացումը Արարատի և Արմավիրի մարզերում» (IADAAM) ծրագիրը, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության միջոցով (ԵՄ), Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) իրականացմամբ, համապարփակ նախաձեռնություն է, որի նպատակն է վերափոխել ոռոգվող գյուղատնտեսությունը Հայաստանում։

IADAAM ծրագրում տեխնիկական աջակցության բաղադրիչն իրականացվում է «Ագրո քընսալթինգ Եվրոփ»-ի գլխավորած «Ավենյու քընսալթինգ գրուպ»-ի, «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի և «3 ԱՐ Ստրատեգիա» ՍՊԸ մասնակցությամբ կոնսորցիումի կողմից, որը հանդես է գալիս որպես ծրագրի օպերատոր՝ նպատակ ունենալով ինստիտուցիոնալ աջակցություն տրամադրել ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը՝ թիրախային ոլորտներում գյուղատնտեսական քաղաքականության և բարեփոխումների մշակման գործում։