NEWSARM

«Սպառողի շաբաթ» տեղեկատվական արշավը ամփոփվեց սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օրվան նվիրված համաժողովով

Սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օրվան՝ մարտի 15-ին ընդառաջ կազմակերպվել էր սպառողի շաբաթ տեղեկատվական արշավը, որը ամփոփվեց   սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օրվան նվիրված համաժողովի անցկացմամբ:

Սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օրվան նվիրված համաժողովը Երևանում անցկացվում է արդեն 3-րդ անգամ, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի նախաձեռնությամբ և գործընկեր կառույցների աջակցությամբ:

Այս տարվա՝ 2019 թվականի, միջոցառման կարգախոսն էր «Իրազեկ սպառող՝ առողջ հասարակություն»: Համաժողովին մասնակցում էին ՀՀ վարչապետ՝ Նիկոլ Փաշինյանը, հասարակական ու գիտական, պետական կառույցների, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներ, ԵԱՏՄ և ԵՄ գործընկերներ, փորձագետներ, գործարարներ, սպառողներ:

Համաժողովի նպատակն էր ամրացնել սպառողի դիրքերը՝ իր իրավունքների մասին իրազեկելով և կրթելով նրան, մասնավորապես՝ սննդամթերքի անվտանգության ոլորտում: Միջոցառման ընթացքում հրավիրված հյուրերը դիտեցին սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օրվան նվիրված միջոցառումների վերաբերյալ պատրաստված ֆիլմը և քննարկեցին սննդամթերքի անվտանգության ոլորտում հանրային վերահսկողության մեխանիզմների մեծացման հարցը, սննդի շղթայում գործող տնտեսվարողների գործունեության բարելավման, միջազգային և տեղական կազմակերպությունների հետ համագործակցության և այլ հարցեր:

Անցկացվեց  նաև մրցանակաբաշխություն՝ «Ակտիվ և իրազեկ սպառող», «Սննդամթերքի անվտանգության ոլորտը լավագույնս լուսաբանած լրագրող», «Ամենաակտիվ հասարակական կազմակերպություն՝ ըստ Max Monitor-ի վերլուծության» անվանակարգերում:

Ֆորումը անցկացվեց «Ռազմավարական Զարգացման Գործակալություն» ՀԿ-ի համաֆինանսավորմամբ, «Անասնապահության զարգացում Հայաստանում՝ հարավ-հյուսիս» ծրագրի շրջանակներում: Վերոնշյալ Ծրագիրն իրականացնում է «Ռազմավարական Զարգացման Գործակալություն» ՀԿ ն՝  Ավստրիական  Զարգացման և Համագործակցության ծրագրային  միավոր՝Ավստրիայի Զարգացման Գործակալության  և Շվեյցարիայի Զարգազման և Համագործակցության Գործակալության  ֆինանսական աջակցությամբ:

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *