NEWSARM

Սննդամթերքի անվտանգության ոլորտում իրականացվող ծրագրերի լուսաբանմանն ուղղված սեմինար

Սույն թվականի հունվարի 20-21 Ծաղկաձորում տեղի ունեցավ սննդամթերքի անվտանգության ոլորտում իրականացվող ծրագրերի լուսաբանմանը նվիրված սեմինար: Միջոցառումն իրականացրել է ՀՀ ԳՆ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը` «ԱՆԱՍՆԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՐԱՎՈՒՄ» Ծրագրի (որն իրականացնում է «Ռազմավարական Զարգացման Գործակալություն» ՀԿ՝ Շվեյցարիայի Զարգացման և Համագործակցության Գործակալության ֆինանսավորմամբ) աջակցությամբ և նպատակաուղղված էր իրազեկել լրագրողներին սննդամթերքի անվտանգության ոլորտում արդեն իսկ իրականացված և սպասվելիք փոփոխությունների վերաբերյալ: Երկօրյա սեմինարին մասնակցեցին նշված կառույցների և տեղական ԶԼՄ-ների ավելի քան 40 ներկայացուցիչներ:

«Ռազմավարական Զարգացման Գործակալություն» ՀԿ-ի և ՀՀ ԳՆ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը կարևորելով մարդու առողջությունը և սննդամթերքի, անասնաբուժության և բուսասանիտարիայի ոլորտներում անվտանգության ապահովումը, 2017թ. Սեպտեմբերին ստորագրեցին համագործակցության հուշագիր՝ սննդամթերքի անվտանգության ոլորտում իրականացվող բարեփոխումների վերաբերյալ տեղեկատվական արշավ սկսելու վերաբերյալ:

Միջոցառմանը ներկայացվեցին ինչպես արդեն կատարված իրազեկման աշխատանքները, սննդամթերքի անվտանգության ոլորտում իրականացվող ընթացիկ ծրագրերը, տրանսպորտային միջոցների սանիտարական անձնագրերի տրամադրումն ու սպանդանոցային մորթի անցումը, այնպես էլ՝ առկա բացերը ոլորտում և նոր ծրագրեր՝ ուղղված սննդամթերքի անվտանգության համակարգի ապահովմանն ու բարելավմանը՝ ռեյթինգավորման, HACCP համակարգի ներդրման և կենդանիների համարակալման միջոցով:

Թե՛ առաջին, թե՛ երկրորդ օրը լրագրողներն ունեցան հնարավորություն մասնակցել քննարկումների ոլորտի մասնագետների հետ, ուղղել իրենց հետաքրքրող հարցերը և ստանալ սպառիչ պատասխաններ:

Նմանատիպ միջոցառումները կկրեն շարունակական բնույթ արշավի ողջ ընթացքում:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *