NEWSARM

Սյունիքի մոտ 100 դպրոցականներ ծանոթացան անասնաբուժություն և կաթի տեխնոլոգիա մասնագիտություններին

Սույն թվականի մայիսի 11-ին Գորիսի պետական գյուղատնտեսական քոլեջում տեղի ունեցավ մասնագիտությունների կողմնորոշման օր: Միջոցառումը կազմակերպել էր «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ-ն իր «ՄԿՈՒ զարգացում Սյունիքի մարզում» ծրագրի շրջանակներում: Ծրագիրն իրականացվում է Շվեյցարիայի Եկեղեցու Օգնություն (HEKS/EPER) կազմակերպության և Կիրառական Գիտությունների Բեռնի համալսարանի Գյուղատնտեսության, անտառային և պարենային գիտությունների դպրոցի հետ համատեղ:

Միջոցառման հիմնական նպատակն էր մարզի դպրոցականներին, նրանց ծնողներին և մանկավարժներին իրազեկել «Անասնաբուժություն» և «Կաթի և կաթնամթերքի տեխնոլոգիա» մասնագիտությունների մասին, ներկայացնել Գորիսի պետական գյուղատնտեսական քոլեջում և Հայաստանի Ագրարային Համալսարանի Սիսիանի մասնաճյուղում մասնագիտական կրթություն ստանալու և հետագա զբաղվածության հնարավորությունները: Միջոցառմանը ներկա էին Գորիսի և Սիսիանի համայնքների դպրոցների մոտ 100 աշակերտներ:

Միջոցառման ընթացքում մասնակիցներին հնարավորություն ընձեռվեց մասնակցել բաց դասախոսության, որն իրականացրեցին Երևանից հրավիրված անասնաբուժության և կաթի տեխնոլոգիայի մասնագետները: Դպրոցականները հնարավորություն ստացան նաև այցելել կաթի և կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող ձեռնարկություններ, Սյունիքի անասնաշուկան և Գորիսի անասնաբուժասանիտարիայի լաբորատորիան:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *