NEWSARM

«Ոլորտների թվայնացում հանուն մրցունակության» RECONOMY նախագծի շրջանակներում կազմակերպվեց մոլդովական գործընկերների հետ հանդիպում-քննարկում

2023 թվականի նոյեմբերի 8-ին «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ն «Ոլորտների թվայնացում հանուն մրցունակության» RECONOMY նախագծի շրջանակներում կազմակերպել էր օնլայն հանդիպում-քննարկում մոլդովական «EuroAlun» ընկերության և ՀՀ գյուղատնտեսության ոլորտում գործող մի շարք առանցքային ընկերությունների և մասնագիտական կազմակերպությունների մասնակցությամբ։

Հանդիպումը նպատակ ուներ ներկայացնել «EuroAlun»  ընկերության թվային լուծումը՝ «iFarms» բջջային հավելվածը, բացահայտել հետաքրքրություններն ու հետագա համագործակցության հնարավոր քայլերը։ iFarms հավելվածը նախագծված է բարձրացնելու գյուղատնտեսական գործառնությունների ճշգրտությունն ու արդյունավետությունը՝ հնարավորություն տալով հավաքագրել և մշակել հիմնական դաշտային տվյալները` արբանյակային դիտարկումների և տարբեր սենսորային սարքավորումների միջոցով, որոնք հետագայում կարող են օգտագործվել ճշգրիտ գյուղատնտեսական պլանավորման համար:

RECONOMY-ը Շվեդիայի միջազգային զարգացման համագործակցության գործակալության (Sida) տարածաշրջանային ներառական և կանաչ տնտեսական զարգացման ծրագիր է, որն իրականացվում է HELVETAS Swiss Intercooperation-ի կողմից՝ «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի և Արևելյան Գործընկերության և Արևմտյան Բալկանների տարածաշրջաններում այլ կազմակերպությունների հետ համագործակցությամբ: