NEWSARM

Շվեյցարիայի պատվիրակության այցը «Երփին»

Շվեյցարիայի խորհրդարանի ստորին պալատի նախագահ և Շվեյցարիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի համանախագահ պարոն Դոմինիկ դը Բյումանը, Ազգային խորհրդի նախագահ ընտրվելուց հետո, շվեյցարացի խորհրդարանականների պատվիրակության հետ առաջին անգամ այցելեց Հայաստան:

Առաջին տեղերից մեկը, որ պատվիրակությունն այցելեց, 2018թ. փետրվարի 3-ից 8-ը տևած այցելության ժամանակ, Վայոց Ձորի մարզի Ելփին գյուղական համայնքի «Երփին» գյուղատնտեսական կոոպերատիվն էր:

«Երփին» գյուղատնտեսական կոոպերատիվը բարձրարժեք պանրի արտադրությամբ զբաղվող կառույց է, որը միավորում է Ելփին գյուղական համայնքում բնակվող անասնապահությամբ զբաղվող ֆերմերներին: «ԱՆԱՍՆԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՐԱՎՈՒՄ» ծրագրի և այլ զարգացման նախաձեռնությունների աջակցությամբ, ինչպիսիք են՝ ՄԱԶԾ Եվրոպական հարևանության գյուղատնտեսության և գյուղի զարգացման ծրագիրը (UNDP ENPARD Project) և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (USAID), այն ընդլայնել ու վերազինել է իր կաթի մթերման և վերամշակման արտադրական հզորությունները և սկսել նոր պանրի տեսակների՝ «Լոռի», «Չանախ», «Գաուդա» և «Պարմեզան» արտադրություն, ապահովելով կայուն կաթի շուկա Ելփին և հարակից գյուղական բնակավայրերի գյուղացիական տնտեսությունների համար:

Երկու երկրների խորհրդարանականները շրջեցին «Երփին» գյուղատնտեսական կոոպերատիվի պանրի արտադրամասով և ծանոթացան պանրի պատրաստման, պահպանման և հասունացման պայմաններին:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *