NEWSARM

Մարզային քննարկումներ՝ դուալ մոտեցմամբ ուսումական ծրագրերի մշակման համար

Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում «Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում ՄԿՈՒ արդիականացում» (ՄԱՎԵՏԱ) ծրագրի շրջանակներում ս.թ․ հունվարի 24-ից 27-ը կազմակերպվեց անասնաբույժ, կաթի և կաթնամթերքի տեխնոլոգիա  և ֆերմերային գործի կազմակերպման կառավարիչ մասնագիտությունների ուսումական ծրագրերի մշակման մարզային աշխատաժողով-քննարկումը։

Աշխատաժողովին մասնակցում էին համայնքի վերը նշված ոլորտի գործող գործատուներ, Ստեփանավանի պետական գյուղատնտեսական քոլեջի համապատասխան դասավանդողներ և այլ շահակից կառույցների ներկայացուցիչներ։

Հանդիպումը վարում էր Բեռնի կիրառական գիտությունների համալսարանի գյուղատնտեսության անտառային և պարենային գիտությունների դպրոցի դասավանդող և խորհրդատու Յոհաննես Բրունները։