NEWSARM

ՄԱՎԵՏԱ ծրագրի շրջանակներում այց Գորիսի թիվ 2 և թիվ 3 դպրոցներ

«Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության և ուսուցման արդիականացում» (ՄԱՎԵՏԱ) ծրագրի շրջանակներում ս.թ. մայիսի 12-ին «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ ներկայացուցիչները Գորիսի պետական գյուղատնտեսական քոլեջի կարիերայի պատասխանատուի և գյուղատնտեսական ոլորտի դասավանդողների հետ այցելեցին Գորիսի թիվ 2 և թիվ 3 հիմնական դպրոցներ՝ հանդիպելու  ավարտական դասարանների աշակերտների հետ և ներկայացնելու «Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության և ուսուցման արդիականացում» (ՄԱՎԵՏԱ) ծրագրի նպատակը:

Հանդիպման ընթացքում աշակերտներին ներկայացվեց ՄԱՎԵՏԱ ծրագիրը, ծրագրի շրջանակներում դուալ կրթական մոտեցմամբ իրականացվող գյուղատնտեսական մասնագիտությունները, համայնքներում դրանց կարևորությունն ու մեծ պահանջարկը։ ՄԱՎԵՏԱ ծրագրի շրջանակներում նմանատիպ այցեր նախատեսվում է նաև ծրագրի շահառու այլ մարզերում:

ՄԱՎԵՏԱ ծրագիրը ֆինանսավորվում է միջազգային և տեղական կազմակերպությունների լայն կոալիցիայի կողմից՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) գլխավորությամբ, ներառյալ Ավստրիական զարգացման գործակալությունը (ADA), Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման նախարարությունը (BMZ), Հայաստանի կառավարությունը, Շվեյցարիայի եկեղեցու օգնություն (HEKS/EPER) ՀԿ-ն, Իզմիրլյան հիմնադրամը, Ռազմավարական զարգացման գործակալություն (ՌԶԳ) ՀԿ-ն և «Վանանդ Ագրո» ՓԲԸ-ն:

Ծրագիրն իրականացնող գործընկերներն են Գերմանական զարգացման գործակալությունը (GIZ) և Շվեյցարիայի եկեղեցու օգնություն (HEKS/EPER) ՀԿ-ն՝ ՌԶԳ-ի և Բեռնի Կիրառական գիտությունների համալսարանի (HAFL) գյուղատնտեսական, անտառային և պարենային գիտությունների դպրոցի ներգրավմամբ: