NEWSARM

Հանդիպում-քննարկում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ներկայացուցիչների հետ

Հոկտեմբերի 20-ին տեղի ունեցավ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ներկայացուցիչների և «Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության և ուսուցման արդիականացում» (ՄԱՎԵՏԱ) ծրագրի գործընկեր քոլեջների տնօրենների և դասավանդողների մասնակցությամբ հանդիպում-քննարկում։

Հանդիպման ընթացքում մասնակիցները քննարկեցին դուալ ուսուցման ներդրման ընթացքում ծագած մարտահրավերները, մտահոգությունները և քոլեջներին հուզող այլ հարցեր։

ՀՀ ԿԳՄՍ նախարարության (նախնական) արհեստագործական և միջին մասնագիտական կրթության վարչության պետ՝ տիկին Արմինե Պողոսյանը ներկայացրեց  դուալ համակարգով ներդրվող պիլոտային ծրագրերը և նախարարության տեսլականը, ակնկալվող զարգացման նախաձեռնությունները ու դրանցից բխող գործողությունները։ Հանդիպում-քննարկումը անցավ ակտիվ քննարկման մթնոլորտում։

ՄԱՎԵՏԱ ծրագիրը ֆինանսավորվում է միջազգային և տեղական կազմակերպությունների լայն կոալիցիայի կողմից՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) գլխավորությամբ, ներառյալ Ավստրիական զարգացման գործակալությունը (ADA), Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման նախարարությունը (BMZ), Հայաստանի կառավարությունը, Շվեյցարիայի եկեղեցու օգնություն (HEKS/EPER) ՀԿ–ն, Իզմիրլյան հիմնադրամը, «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ–ն և «Վանանդ Ագրո» ՓԲԸ–ն:

Ծրագիրն իրականացնող գործընկերներն են Գերմանական զարգացման գործակալությունը (GIZ) և Շվեյցարիայի եկեղեցու օգնություն (HEKS/EPER) ՀԿ–ն՝ ՌԶԳ ի և Բեռնի Կիրառական գիտությունների համալսարանի (HAFL) գյուղատնտեսական, անտառային և պարենային գիտությունների դպրոցի ներգրավմամբ: