NEWSARM

«Հայաստանի սահմանամերձ համայնքների դիմակայունության ամրապնդում և տնտեսական վերականգնում» ծրագրի ներկայացում ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանում

Սույն թվականի հունվարի 30-ին, ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի սոցիալական պաշտպանության ծրագրերի բաժնի ղեկավար Լիլիթ Չիթչյանը, «Վորլդ Վիժն Հայաստան» կազմակերպության ծրագրի ղեկավար Մերի Սարգսյանն ու «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ ծրագրի ղեկավար Վահե Հովհաննիսյանը ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանում ներկայացրեցին «Հայաստանի սահմանամերձ համայնքների դիմակայության ամրապնդում և տնտեսական վերականգնում» ծրագրի բովանդակությունն ու հիմնադրույթները։

Ծրագիրը ֆինանսավորվում է Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության կողմից և իրականացվում է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի միջոցով՝ «Վորլդ Վիժն Հայաստան»-ի, «Մանկական զարգացման հիմնադրամ»-ի և «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի հետ համագործակցությամբ։

Ծրագրի նպատակն է բարելավել Վարդենիս (Գեղարքունիք), Սիսիան (Սյունիք) և Ջերմուկ (Վայոց ձոր) համայնքների սահմանամերձ բնակավայրերի ճգնաժամերին դիմակայելու կարողությունը՝ տրամադրելով մարդասիրական և տնտեսական աջակցություն։

Գեղարքունիքի մարզում այն իրականացվում է Վարդենիս համայնքի 9 բնակավայրերում, որոնք տուժել են 2022 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի կողմից սանձազերծած ռազմական ագրեսիայի արդյունքում։

Ծրագիրն երկու հիմնական բաղադրիչ ունի։ Առաջին բաղադրիչով նախատեսվում է սոցիալական աջակցության տրամադրում 2022 թվականի սեպտեմբերյան ագրեսիայից տուժած ընտանիքներին, իսկ երկրորդ բաղադրիչով՝ վերականգնողական աշխատանքների իրականացում։

Առաջիկայում աջակցության նման քարտեր կտրամադրվի 300 ընտանիքի։ Այժմ ընթանում է պարենային անապահով ընտանիքների հաշվառման փուլը։

«Ռազմավարական զարգացման գործակալություն» հասարակական կազմակերպության ծրագրի ղեկավար Վահե Հովհաննիսյանի ներկայացրեց Վարդենիս համայնքի բնակավայրերում իրականացվելիք գյուղացիական տնտեսություններում եկամուտ ապահովող ծրագրեր, որոնք կներդրվեն շուրջ 60 անասնապահական ֆերմերային տնտեսություններում։

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ողջունեց ներկայացված ծրագիրը և պատրաստակամություն հայտնեց աջակցություն ցուցաբերելու։