ProjectPortfolioARM

Համագործակցություն Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) հետ

«Ռազմավարական զարգացման գործակալություն» հասարակական կազմակերպությունը, Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) պատվերով, իրականացրել է մի շարք հետազոտություններ, մասնավորապես.

Երկակի նշանակության (կաթնամսային ուղղության) խոշոր եղջերավոր կենդանիների տեսակի պահպանման և գենետիկ նմուշների հավաքման վերաբերյալ ազգային հետազոտությունը մեկնարկել է 2019թ հունվարի 8-ին:
Հետազոտությունն իրականացվել է ՀՀ հինգ մարզի՝ Կոտայք, Սյունիք, Գեղարքունիք, Լոռի, Շիրակ, վաթսունչորս բնակավայրում` օգտագործելով տարբերակիչ և որոշիչ մեթոդներ: Հետազոտության ընթացքում, մեծ ուշադրություն է դարձվել նաև անասնապահության մեջ  գենդերային հարցերի բացահայտմանը՝ մասնավորապես կանանց և տղամարդկանց ներգրավվածությանը ֆերմերային տնտեսությունների գործունեության կառավարման մեջ, որոշումների կայացման մակարդակների, գենդերային անհավասարությունների և այլ հարցերում:
Ուսումնասիրության նպատակն էր վերլուծել և գնահատել ՀՀ-ում Կովկասյան գորշ ցեղի բազմացման միջավայրի, բուծման նախադրյալների իրավիճակը, ֆենոտիպային առանձնահատկությունները և գենետիկական ռեսուրսները՝ բացահայտելու համար տվյալ ցեղի պահպանման առաջնահերթությունները, բուծման խոչընդոտները և հնարավորությունները:

«Արհեստական ​​սերմնավորման ներկայիս իրավիճակի գնահատումը» և «Սիլոսի և անասնակերի այլ տեսակների պատրաստում» թեմայով դասընթացները իրականացվել են ՀՀ վեց մարզում՝ Կոտայք, Սյունիք, Գեղարքունիք, Շիրակ, Լոռի և Վայոց Ձոր:
Ծրագրի շրջանակներում «Ռազմավարական զարգացման գործակալություն» հասարակական կազմակերպությունը իրականացրել է հետևյալ գործողությունները.

  1. Կաթնային ուղղության փոքր ֆերմաների և ծառայություններ մատուցողների շրջանում արհեստական ​​սերմնավորման ծառայության արդիականության գնահատում (մշակվել է արհեստական ​​սերմնավորման ծառայությունների ոլորտների բարելավման վերաբերյալ առաջարկությունների գնահատման զեկույց)
  2. Ֆերմերների համար «Սիլոսի և անասնակերերի այլ տեսակների պատրաստում» թեմայով դասընթացների կազմակերպում
  3. Սիլոսի և անասնակերի  որոշ տեսակների որակական գնահատում 

Ծրագրի նպատակն էր` գնահատել արհեստական ​​​​սերմնավորման ներկայիս փորձը, տեխնիկական և ենթակառուցվածքային պահանջները, անհրաժեշտ միջոցների և դասընթացների կազմակերպման հնարավորությունները, ինչպես նաև ֆերմերների հետաքրքրվածությունը արհեստական ​​​​սերմնավորման ծառայության նկատմամբ, մշակել ուսումնական նյութեր, նույնականացնել ծրագրի շահառու ֆերմերներին, կազմակերպել և անցկացնել ֆերմերների վերապատրաստման դասընթացներ սիլոսի և անասնակերի այլ տեսակների պատրաստման վերաբերյալ, գնահատել սիլոսի և անասնակերի որոշ տեսակների սննդային արժեքը: