NEWSARM

Կազմակերպվեց «Անասնապահության զարգացում Հայաստանում՝ հարավ-հյուսիս 2» ծրագրի ղեկավար խորհրդի նիստ

Ս․թ․ նոյեմբերի 14-ին «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ կողմից իրականացվող ու Ավստրիական Զարգացման և Համագործակցության ծրագրային միավոր Ավստրիայի Զարգացման Գործակալության կողմից ֆինանսավորվող «Անասնապահության զարգացում Հայաստանում՝ հարավ-հյուսիս 2» ծրագրի շրջանակներում Սիսիանի համայնքապետարանում կազմակերպվեց ծրագրի հերթական ղեկավար խորհրդի նիստը:

Ղեկավար խորհրդի նիստին ներկա էին՝ Ավստրիական զարգացման գործակալության փոխտնօրեն Նորա Ալանակյանը, ՀՀ Էկոնոմիկայի նախարարության, ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, ՀՀ Սյունիքի, Գեղարքունիքի և Շիրակի մարզպետարանների ու ծրագրի շահառու համայնքների ներկայացուցիչներ։

Հանդիպման նպատակն էր ներկայացնել իրականացված ծրագրային միջամտությունները, ծրագրի շրջանակներում արձանագրված արդյունքներն ու քննարկել ծրագրի հետագա գործողությունները:

Հանդիպումը մեկնարկեց «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ նախագահ՝ Մկրտիչ Այվազյանի ողջույնի խոսքով, ով շնորհակալություն հայտնեց մասնակիցներին ներկա գտնվելու համար և կարևորեց նմանատիպ միջոցառումների իրականացումը Երևանից դուրս՝ Հայաստանի մարզերում։

Ողջույնի խոսքով նաև հանդես եկան ՏԿԵ նախարարության տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության գլխավոր մասնագետ Եղիազար Դավթյանը,  Էկոնոմիկայի նախարարության անասնաբուծության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Տիգրան Ալեքսանյանը, Ավստրիայի զարգացման գործակալության փոխտնօրեն Նորա Ալանակյանը և Սիսիան համայնքի ղեկավար Արմեն Հակոբջանյանը։

Սիսիան համայնքի ղեկավար Արմեն Հակոբջանյանն իր խոսքում շնորհակալություն հայտնեց նիստը Սիսիանում անցկացնելու համար, ապա կարևորեց ծրագրի նշանակությունը, քանի որ համայնքի բնակչության գերակշիռ մասը զբաղվում է ասնապահությամբ:

Ծրագրի ղեկավար խորհրդի նիստին որոշում կայացվեց հաջորդ նիստն անցկացնել ՀՀ Շիրակի մարզի Ամասիա համայնքում։