ՀՀ-ում նոր կորոնավիրուս COVID 19-ի տարածման ռիսկերը հաշվի առնելով` «Ռազմավարական Զարգացման Գործակալություն» հասարակական կազմակերպությունը շարունակում է իր աջակցությունը երկարաժամկետ գործընկեր՝ Սննդամթերքի անվտանգության տեսչականմարմնին՝ վարակի տարածումը կանխարգելելու գործում:
Կարևորելով կորոնավիրուսային վարակի դեմ պայքարի միջոցառումներում գործընկեր կառույցի լուրջ դերակատարությունը «Ռազմավարական Զարգացման Գործակալություն»-ը, Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության ֆինանսական աջակցությամբ, ի լրումն սույն թվականի մարտի 27-ին Տեսչական մարմնին տրամադրած պաշտպանիչ պարագաներին, 2010 թվ. ապրիլի 14-ին տրամադրեց հատուկ հանդերձանքի հավելյալ 100 հավաքածու:


