NEWSARM

Երկօրյա աշխատանքային քննարկում «Հմտությունների և գիտելիքի զարգացում» պիլոտային ծրագրի գործընկերների հետ

Ս.թ. հոկտեմբերի 13-14-ին RECONOMY-ի «Հմտությունների և գիտելիքի զարգացում» պիլոտային ծրագրի շրջանակներում, որն իրականացնում է «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ն (ՌԶԳ ՀԿ), կազմակերպվեց հանդիպում-քննարկում ծրագրի գործընկեր կազմակերպությունների, այն է՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայության, Հայաստանի պանրագործների միության, Տուրիզմի հայկական ֆեդերացիայի, Լինքս Անալիտիքսի և Հայ լեռնագնացների միության ներկայացուցիչների հետ:

Երկօրյա հանդիպման ընթացքում ներկայացվեցին մինչ այժմ համագործակցության ընթացքում կատարված աշխատանքները, գործընկերների հետ քննարկվեցին առաջացած մարտահրավերներն ու դրանց հնարավոր լուծումները, ինչպես նաև մինչև տարվա վերջ իրականացվելիք համատեղ միջոցառումները:

«Հմտությունների և գիտելիքի զարգացում» պիլոտային ծրագիրն իրականացվում է RECONOMY-ի շրջանակներում:

RECONOMY-ն Sida-ի տարածաշրջանային ներառական և կանաչ տնտեսական զարգացման ծրագիր է, որն իրականացվում է HELVETAS Swiss Intercooperation-ի կողմից՝ համագործակցելով ՌԶԳ ՀԿ-ի և Արևելյան գործընկերության և Արևմտյան Բալկանների երկրներում գործող այլ կազմակերպությունների հետ: