NEWSARM

Դպրոցի աշակերտների համար կազմակերպեց ուսումնաճանաչողական այց «Վանանդ ագրո» ՓԲԸ

Նոյեմբերի 17-ին «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ն «Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության և ուսուցման արդիականացում» (ՄԱՎԵՏԱ) ծրագրի շրջանակներում Էջմիածնի արհեստագործական պետական ուսումնարանի հետ համատեղ  Արագածի զանգվածի թիվ 12 հիմնական դպրոցի աշակերտների համար կազմակերպեց ուսումնաճանաչողական այց «Վանանդ ագրո» ՓԲԸ-ի նուշի այգիներ` նպատակ ունենալով աշակերտներին ծանոթացնել մրգի և ընկուզեղենի այգիներում աշխատող այգեգործի մասնագիտությանը։

Այցի շրջանակներում «Վանանդ ագրո» ՓԲԸ-ի ֆերմայի կառավարիչ Հայկ Ստեփանյանը ներկայացրեց այգեգործի մասնագիտությունը, աշխատանքի ընթացքում կիրառվող սարքավորումներն ու գյուղմեքենաները և պատասխանեց աշակերտներին հուզող հարցերին։

Հանդիպմանը մասնակցում էին նաև Էջմիածնի արհեստագործական պետական ուսումնարանի տնօրենն ու համապատասխան դասավանդողները, ովքեր ներկայացրեցին ուսումնարանի և Դուալ կրթական ծրագրի հնարավորությունները։

Աշակերտները հնարավորություն ունեցան շրջել նշի այգիներում, ծանոթանալ տարբեր տարիքային տնկիներին և տեղեկատվություն ստանալ այգեգործության մասին։