NEWSARM

Դասընթաց ՄԱՎԵՏԱ ծրագրի գործընկեր ՄԿՈՒ հաստատությունների դասավանդողների համար

Մարտի 14-17-ը «Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության և ուսուցման արդիականացում» (ՄԱՎԵՏԱ) ծրագրի շրջանակներում «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի կողմից կազմակերպվեց դասընթաց` Ստեփանավանի պետական գյուղատնտեսական քոլեջի և Բերդի պետական բազմագործառութային քոլեջի դասավանդողների համար։

Դասընթացը վարում էր Բեռնի կիրառական գիտությունների համալսարանի դասավանդող՝ Միքայելլա Կրումենը, ով մասնակիցներին ներկայացրեց Շվեյցարիայի փորձն ու ուսանողների կարողությունների ձևավորման համար նորարարական մոտեցումների կիրառման առանձնահատկությունները։

«Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության և ուսուցման արդիականացում» (ՄԱՎԵՏԱ) ծրագիրը ֆինանսավորվում է միջազգային և տեղական կազմակերպությունների լայն կոալիցիայի կողմից՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) գլխավորությամբ, ներառյալ Ավստրիական զարգացման գործակալությունը (ADA), Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման նախարարությունը (BMZ), Հայաստանի կառավարությունը, Շվեյցարիայի եկեղեցու օգնություն (HEKS/EPER) ՀԿ-ն, Իզմիրլյան հիմնադրամը, Ռազմավարական զարգացման գործակալություն (ՌԶԳ) ՀԿ-ն և «Վանանդ Ագրո» ՓԲԸ-ն:

Ծրագիրն իրականացնող գործընկերներն են Գերմանական զարգացման գործակալությունը (GIZ) և Շվեյցարիայի եկեղեցու օգնություն (HEKS/EPER) ՀԿ-ն՝ ՌԶԳ-ի և Բեռնի Կիրառական գիտությունների համալսարանի (HAFL) գյուղատնտեսական, անտառային և պարենային գիտությունների դպրոցի ներգրավմամբ: