NEWSARM

Այց Էջմիծնի հանրակրթական դպրոցներ՝ մասնագիտական կողմնորոշման նպատակով

Ս.թ․ հունվարի 19-ին «Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության և ուսուցման արդիականացում» (ՄԱՎԵՏԱ) ծրագրի շրջանակներում կազմակերպվեց կարիերայի կողմորոշման և մասնագիտության ուղղորդման այց՝ ՀՀ Արմավիրի մարզի, Էջմիածնի Երվանդ Օտյանի անվան թիվ 7 հիմնական դպրոց և Զվարթնոց թաղամասի Զորավար Անդրանիկի անվան թիվ 12 դպրոց։

Այցն անցկացվեց ՄԱՎԵՏԱ ծրագրի գործընկեր՝ Էջմիածնի արհեստագործական պետական ուսումնարանի հետ համատեղ։ Այցի ընթացքում ՄԱՎԵՏԱ ծրագրի ՄԿՈՒ խորհրդատու՝ Լիլիթ Բեգլարյանը ներկայացրեց ՄԱՎԵՏԱ ծրագիրը և դուալ ուսուցման առավելությունները։

Էջմիածնի արհեստագործական պետական ուսումնարանի դասավանդող՝ Գագիկ Վարդանյանը ներկայացրեց  ուսումնարանի հնարավորությունները, 2024-2025թթ ուսումնական տարուց դուալ համակարգով ներդրվող «Մրգի և ընկուզեղենի այգիներում աշխատող մասնագետ»  մասնագիտությունը և Հայաստանում՝ հատկապես Արմավիրի մարզում, այգեգործության զարգացման հեռանկարները։

Ուսումնարանի մասնավոր հատվածի գործընկեր «Վանանդ Ագրո» ՓԲԸ-ի ներկայացուցիչ՝ Հայկ Ստեփանյանը ներկայացրեց մասնագիտության նկատմամբ պահանջարկը, այգեգործի զբաղմունքի նկարագիրը ու իրենց ընկերությունում աշխատելու հնարավորությունները։

Երկու հանդիպումներին ներկա էին 90-ից ավելի աշակերտ, որոնք հանդես եկան իրենց հետաքրքրող հարցերով՝ ընդունելության կարգի և ներկայացված մասնագիտության ուսուցման տևողության վերաբերյալ։