2023 թվականի մարտի 23-ին տեղի ունեցավ «Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» (LILA) ծրագրի Ազգային խորհրդատվական խմբի առաջին հանդիպումը: Ծրագիրը ֆինանսավորվում է Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) կողմից։
Հանդիպմանը ներկա էին դոնոր, գործընկեր և այլ միջազգային գործակալությունների և կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև շահառու տեղական ինքնակառավարման մարմինների և պետական գործակալությունների աշխատակիցներ:
Հանդիպումը մեկնարկեց WWF-Հայաստանի տնօրեն կ.գ.թ Կարեն Մանվելյանի ողջույնի խոսքով, ում հաջորդեցին Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) տարածաշրջանային տնօրեն և առաքելության ղեկավարի տեղակալ պրն. Վերներ Թութ-Շիմոնը և KfW բանկի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ տկն. Զառա Չատինյանը։
Հանդիպման ընթացքում ներկայացվեց «Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» (LILA) ծրագիրն ու մինչ այժմ գրանցած առաջընթացը:
Հանդիպումն ամփոփեց «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի ներկայացուցիչ, ծրագրի համակարգող Ալլա Ղազարյանը՝ խոսելով LILA ծրագրի տնտեսական զարգացման բաղադրիչի (Արդյունք 1) շրջանակներում իրականացվող աշխատանքների մասին։