NEWSARM

Իրազեկման արշավ՝ «Պահպանենք մեր արոտը՝ ապահովենք մեր երեխաների ապագան»

Հունիսի 12-ին, 2020թվ., Սյունիքի և Վայոց ձորի մարզերի 12 խոշորացված համայնքները մեկնարկեցին արոտի կայուն կառավարման առավելությունների վերաբերյալ իրազեկման արշավ՝ «Պահպանենք մեր արոտը՝ ապահովենք մեր երեխաների ապագան» կարգախոսով:

Իրազեկման արշավը իրականացվում է «Անասնապահության զարգացում Հայաստանի հարավում» ծրագրի աջակցությամբ, որն իրագործվում է «Ռազմավարական զարգացման գործակալություն» հասարակական կազմակերպության կողմից՝ «Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության» ֆինանսավորմամբ:

Արշավի նպատակն է բնակչության շրջանում ձևավորել բնական ռեսուրսների, մասնավորապես՝ արոտի ողջամիտ ու անվտանգ օգտագործման և շրջակա միջավայրի պահպանության մշակույթ: Ինչն իր հերթին կնպաստի արոտի կայուն կառավարման սկզբունքների կիրառմանն ու արոտօգտագործման արդյունավետ կազմակերպմանը, կնվազեցնի տարերային անասնապահության բացասական ազդեցությունն արոտային էկոհամակարգերի վրա և անասնապահության արտադրողականության ավելացմամբ՝ կխթանի տնային տնտեսությունների եկամուտների աճը:

Արշավի ընթացքում նախատեսվում են նաև հատուկ միջոցառումներ երեխաների համար՝ բարձրացնելու նրանց հետաքրքրվածությունն ու գիտելիքների մակարդակն արոտների պահպանման կարևորության վերաբերյալ, ինչպես նաև սերմանելու պատասխանատվության զգացում շրջակա միջավայրի հանդեպ:

Արշավը կշարունակվի մինչև օգոստոս ամիս և կիրականացվի հիմնականում առցանց՝ կայքերի, սոցիալական հարթակների և ԶԼՄ-ների միջոցով:

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *