test

I am text block. Click edit button to change this text. Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Ut elit tellus, luctus nec ullamcorper mattis, pulvinar dapibus leo.

Uncategorized

Կազմակերպվեց մասնագիտական գիտելիքների և կարողությունների վերաբերյալ մրցույթ

Ս.թ. սեպտեմբերի 16-ին և 18-ին «Մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈՒ) զարգացում Սյունիքի մարզում» ծրագրի շրջանակներում Գորիսի պրոֆեսոր Խ. Երիցյանի անվան պետական գյուղատնտեսական քոլեջում և Սյունիքի Անասնաշուկայում կազմակերպվել էր մասնագիտական գիտելիքների և կարողությունների վերաբերյալ մրցույթ «Կաթի և կաթնամթերքի տեխնոլոգիա» ու «Անասնաբուժություն» մասնագիտությամբ սովորող ընդհանուր թվով 40 ուսանողների համար:

Ծրագիրն իրականացվում է «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ-ի կողմից՝ Կիրառական գիտությունների Բեռնի համալսարանի գյուղատնտեսության, անտառային և պարենային գիտությունների դպրոց (HAFL)-ի հետ համատեղ, HEKS/EPER շվեյցարական կազմակերպության աջակցությամբ:

Մրցույթին իրենց մասնակցությունն են ունեցել Երևանի զբոսաշրջության, սպասարկման և սննդի արդյունաբերության հայ-հունական պետական, Ստեփանավանի պրոֆեսոր Ա. Քալանթարի անվան պետական գյուղատնտեսական, Գավառի ակադեմիկոս Ա․Թամամշևի անվան պետական գյուղատնտեսական, Գորիսի պրոֆեսոր Խ. Երիցյանի անվան պետական գյուղատնտեսական  և Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Ա. Ե. Քոչինյանի անվան գյուղատնտեսական քոլեջների ուսանողական թիմերը:

Յուրաքանչյուր ուսումնական հաստատությունից միջոցառմանը, որպես հանձնաժողովի անդամ ներգրավվել էր 1 դասախոս, ով նախապես ընդգրկվել էր նաև մրցույթի հարցաշարի և ընթացակարգի մշակման գործընթացներում:

Միջոցառումը նպատակ ուներ խթանելու վերոնշյալ մասնագիտություններում սովորող ուսանողների գիտելիքների և հմտությունների ամրապնդմանը և ուսանողների շրջանում փորձի փոխանակմանը:

Մրցույթի ընթացում թիմերը մասնակցեցին 5 փուլերի, որոնք իրենցից ներկայացնում էին տեսական բաց և փակ հարցերի պատասխանում, գործնական առաջադրանքների, խաղային վարժությունների կատարում և իրենց մասնագիտության վերաբերյալ հաջողության պատմությունների ներկայացում:

Մրցույթի ավարտին քոլեջները պարգևատրվեցին շնորհակալագրերով՝ համապատասխան փուլ\երում լավագույնս ներկայանալու համար:

Միջոցառման ընթացքում պահպանվել են Covid-19 համավարակով պայմանավորված հակահամաճարակային անվտանգության բոլոր կանոնները:

Uncategorized

Ոչխարի խուզ

Արդեն ավանդական դարձած Ոչխարների Խուզման Փառատոնը Հայաստանում անցկացվում է 2014 թվականից «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) հասարակական կազմակերպության կողմից: Փառատոնի հիմնական նպատակն է առավել ճանաչելի դարձնել Վայոց Ձորի, Սյունիքի, մարզերի տեղական արտադրանքը, ավանդույթներն ու մշակույթը, ինչպես նաև նպաստել զբոսաշրջության զարգացմանը: 2019 թվականին Փառատոնը ընդլայնեց աշխարհագրությունը, ներառելով մասնակիցներ նաև Տավուշի, Շիրակի, Լոռու, Գեղարքունիքի մարզերից:

«Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ-ն առաջին իսկ տարիներից ներգրավված է եղել փառատոնի կայացման գործում, իսկ 2017-ին ստանձնել է փառատոնի կազմակերպումն ու անցկացումը «Սյունիքի Անասնաշուկայի» տարածքում:

Յուրաքանչյուր տարի փառատոնը ներառում է ոչխարների խուզման մրցույթ, խաղեր, կենդանի երաժշտություն և պարեր, ինչպես նաև ցուցահանդես-վաճառք, որտեղ Վայոց Ձորի, Սյունիքի,  Տավուշի, Շիրակի, Լոռու, Գեղարքունիքի մարզերի տեղական արտադրողները ներկայացնում են իրենց արտադրանքը` տնական սննդամթերք, խմիչքներ, ձեռագործ հուշանվերներ:

Համաձայն ավանդույթի, լավագույն խուզողները մասնակցում են մրցույթին: Փառատոնում ներառում է նաև մշակութային և փորձի փոխանակման բաղադրիչ, որի նպատակով անցկացվում է վարպետության դաս արտասահմանից  ժամանած պրոֆեսիոնալ խուզողի կողմից: Վարպետության դասի ընթացքում տեղացի ֆերմերներին հնարավորություն է ընձեռվում ծանոթանալ ոչխարների խուզման այլ տարածաշրջանների ավանդույթներին և փորձի փոխանակում իրականացնել:

Uncategorized

Սյունիքի անասնաշուկա/ Դը Ռանչ

Սյունիքի անասնաշուկան հիմնադրվել է 2015 թվականին «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ-ի կողմից Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության կողմից ֆինանսավորվող «Անասնապահության զարգացում Սյունիքի մարզում» ծրագրի շրջանակներում: 2021 թվականին Սյունիքի անասնաշուկան վերափոխվեց սոցիալական ձեռնարկության «Դը Ռանչ» ՍՊԸ-ի։

Հետևելով իր սոցիալական առաքելությանը, «Դը Ռանչ» ՍՊԸ-ն բացի սպանդանոցային մորթի իրականացումից, բարձրորակ անասնաբուժական ծառայություններ մատուցելուց և կենդանիների առևտրին ու փոխարինմանը աջակցելուց իրականացնում է նաև գիտելիքների և փորձի փոխանակում` անասնապահությանն առնչվող մասնագիտական վերապատրաստումների միջոցով։

Բացի իր հիմնական նպատակից՝ խոշոր եղջերավոր կենդանիների առևտուրը խթանելու և գնորդների ու վաճառողների միջև արդյունավետ երկխոսություն ստեղծելու, այն նաև հիանալի վայր է տեղացի և օտարերկրյա այցելուների համար՝ տարածաշրջանում զբոսաշրջության զարգացմանը նպաստելու տեսանկյունից:

2017 թվականից ի վեր «Դը Ռանչ»-ում անցկացվում է Ոչխարների խուզման փառատոնը, որը զբոսաշրջիկների համար յուրահատուկ միջավայր է, իսկ մոտակա գյուղերի ֆերմերների համար իրենց արտադրանքը վաճառելու հիանալի հնարավորություն։

2018 թվականից սկսած «Դը Ռանչ»-ը ողջունում է Գորիսի պետական գյուղատնտեսական քոլեջի և Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Սիսիանի մասնաճյուղի գյուղատնտեսական մասնագիտությունների գծով ուսանողներին՝ «Դը Ռանչ»-ում գործնական ուսուցումն անցնելու հնարավորություն տրամադրելով՝ բացառիկ հնարավորություն պրոֆեսիոնալ անասնաբույժի ղեկավարությամբ իրենց տեսական գիտելիքները գործնականում կիրառելու համար:

«Դը Ռանչ»-ը մասնագիտական վերապատրաստումներ և սեմինարներ է կազմակերպում Հայաստանի բոլոր մարզերի ֆերմերների և անասնաբույժների համար՝ հարստացնելու իրենց փորձն ու գիտելիքները անասնակերի արտադրության, կենդանիների ցեղային հատկանիշների բարելավման, կենդանիների առողջության և խնամքի, թռչնաբուծական և անասնաբուծական ֆերմայի կառավարման վերաբերյալ։

www.animalmarket.am կայքը ֆերմերների համար հանդիսանում է տեղեկատվության աղբյուր, որտեղ ֆերմերները կարող են գտնել տեղեկատվություն անասնապահության մեջ կիրառվող առաջադեմ մեթոդների և պրակտիկայի վերաբերյալ:

«Դը Ռանչ»-ի տարածքում գործում է նաև հանրային սննդի սրահ, որը կոչված է խթանելու տեղական արտադրողներին՝ վերջիններից ձեռք բերված հումքով տեղական ավանդույթների և սովորույթների համապատասխան պատրաստված ազգային արագ սննդի մատակարարման միջոցով:

Uncategorized

Մրցույթի մասնակցության հայտարարություն

«Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ն՝ համագործակցելով Շվեյցարիայի եկեղեցու oգնություն (HEKS/EPER) կազմակերպության, Կիրառական գիտությունների Բեռնի համալսարանի գյուղատնտեսության, անտառային ու պարենային գիտությունների դպրոցի և Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության հետ, իրականացնում է «Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության և ուսուցման արդիականացում» (MAVETA) ծրագիրը, որի շրջանակներում հրավիրում է Ձեզ մասնակցելու «Վաճառքների բարելավման խորհրդատվություն տրամադրող փորձագետի» ներգրավման նպատակով  հայտարարված HEKS 21-23 ծածկագրով մրցույթին:

Մրցույթի փաթեթում Ձեզ ենք ներկայացնում տեխնիկական բնութագիրը, գնային առաջարկի ձևաթուղթը, մասնակցի հայտը և մրցույթի մասնակցության կարգը:

Դիմելու համար մինչև ս.թ. դեկտեմբերի 15-ը ժամը 15:00 ուղարկել մասնակցի հայտում նշված փաստաթղթերը [email protected] և [email protected] էլ. հասցեներին՝ էլեկտրոնային եղանակով, իսկ թղթային տարբերակով՝ ՀՀ, ք. Երևան, Սերգեյ Մերգելյան 3 հասցեով:

Առավել մանրամասն տեղեկատվություն ստանալու համար զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով՝  093-33-55-84, 010-51-75-28: