INLIMA ծրագրի շրջանակում՝ կենդանիների արհեստական սերմնավորման վերաբերյալ իրազեկման նախաձեռնության ներքո, անցկացվեց «Նիդերլանդների փորձը տավարաբուծության և ԽԵԿ-ի վերարտադրողականության կառավարման գործում» թեմայով մասնագիտական դասընթացը։
Դասընթացը հարթակ էր, որտեղ գիտությունը, միջազգային փորձը և դաշտային պրակտիկան հանդիպեցին մեկ լսարանում։
Մասնակիցների թվում էին՝
PUM-ի փորձագետ Dr. Jan Muskens-ի կողմից անցկացված դասընթացը ներկայացրեց Նիդերլանդներում կիրառվող մոտեցումները՝ տավարաբուծության կառավարման, ժամանակակից տեխնոլոգիաների կիրառման, գիտության և գործնական աշխատանքի համադրման, անասնաբուժական ծառայությունների, ինչպես նաև հիվանդությունների կանխարգելման և բուժման ուղղություններով։
Սակայն նման դասընթացների արժեքը միայն նոր գիտելիք ստանալը չէ։ Այն նաև փորձի փոխանցման շղթա է՝ ապագա մասնագետներից մինչև ոլորտում այսօր աշխատող անասնաբույժներ, որը կարող է նպաստել ավելի արդյունավետ, տեխնոլոգիապես զարգացած և եկամտաբեր անասնապահության ձևավորմանը Հայաստանում։
Գիտելիքը փոխանցվում է։ Փորձը կիրառվում է։ Իսկ փոփոխությունը սկսվում է հենց այստեղ
«Նորարարական անասնապահություն․ կենդանիների նախրաքաշ, բուծում և շուկաներ» (INLIMA) ծրագիրն իրականացվում է «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի կողմից՝ Ավստրիական զարգացման և համագործակցության ծրագրային միավոր Ավստրիական զարգացման գործակալության ֆինանսավորմամբ:
