NEWSARM

Ժամանակակից ջերմատնային տնտեսություն․ գիտելիքից՝ գործնական հմտություն

Սեպտեմբերի 10-11-ին Գյումրիում ՄԱՎԵՏԱ ծրագրի շրջանակում անցկացվեց երկօրյա դասընթաց-աշխատաժողով՝ «Ժամանակակից ջերմատնային տնտեսության կազմակերպում, շահագործում և կառավարում» թեմայով։
Դասընթացին մասնակցեցին «Ջերմատնային տնտեսություն» մասնագիտության դուալ կրթություն իրականացնող ՄԱՎԵՏԱ ՄԿՈւ հաստատությունների դասավանդողներ և գործընկերներ։
  • Մասնակիցները խորացրին իրենց գիտելիքները՝
  • ժամանակակից ջերմատների կառուցվածքի և շահագործման,
  • հիդրոպոնիկ մշակության,
  • միկրոկլիմայի կառավարման,
  • բույսերի պաշտպանության ժամանակակից մեթոդների,
  • տվյալների հավաքագրման և վերլուծության վերաբերյալ։
Տեսական գիտելիքները լրացվեցին գործնական փորձով․ մասնակիցներն այցելեցին Արթիկ համայնքում գործող «GreenFood» ելակի բարձր տեխնոլոգիական ջերմատուն, որտեղ տեղում ծանոթացան ավտոմատ կառավարման համակարգերին, հիդրոպոնիկ մշակությանը,  մշակաբույսերի խնամքին և հետբերքահավաքային գործընթացների կառավարմանը։
Դասընթացը ևս մեկ քայլ էր ՄԿՈւ դասավանդողների մասնագիտական կարողությունների զարգացման և աշխատաշուկայի պահանջներին համապատասխան ժամանակակից, գործնական և տեխնոլոգիապես հագեցած կրթության խթանման ուղղությամբ։
ՄԱՎԵՏԱ ծրագիրը ֆինանսավորվում է Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության (BMZ), Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC), Ավստրիական զարգացման գործակալության (ADA) և Հայաստանի կառավարության կողմից։

Ծրագիրն իրականացնող գործընկերներն են Գերմանական միջազգային համագործակցության ընկերությունը (GIZ), Ռազմավարական զարգացման գործակալությունը և Բեռնի կիրառական գիտությունների համալսարանի (HAFL) գյուղատնտեսական, անտառային և պարենային գիտությունների դպրոցը: