NEWSARM

ՄԱՎԵՏԱ Կանաչ լուծումներից դեպի մրցունակ ագրոբիզնես

Ինչպե՞ս կարող է ագրոբիզնեսը լինել ոչ միայն արդյունավետ, այլև մրցունակ և դիմակայուն արագ փոփոխվող միջավայրում։ Պատասխանը հաճախ ոչ թե ավելի շատ ռեսուրսներ ունենալու, այլ դրանք ռազմավարական և պատասխանատու կերպով կառավարելու մեջ է։

Հենց այս հարցերի շուրջ էին քննարկումները ՄԱՎԵՏԱ ծրագրի մասնավոր հատվածի գործընկերների համար կազմակերպված «Մրցունակ և կայուն ագրոբիզնես. ռեսուրսների արդյունավետ կառավարում և կանաչ լուծումներ» թեմայով երկօրյա դասընթաց-աշխատաժողովի ընթացքում։

Դասընթացը վարեց Մխիթար Ավետիսյանը, ով մասնակիցների հետ քննարկեց, թե ինչպես կարելի է ռեսուրսների արդյունավետ կառավարումը, շրջանաձև տնտեսության սկզբունքները, կլիմայական ռիսկերի կառավարումը և թափոնների նկատմամբ նոր մոտեցումները վերածել գործնական լուծումների և իրական մրցակցային առավելության։

Աշխատաժողովի ընթացքում մասնակիցները նաև մշակեցին իրենց տնտեսությունների համար կիրառելի գործողությունների ծրագրեր՝ ստացած գիտելիքը վերածելով կոնկրետ քայլերի։

Կանաչ անցումը սկսվում է գիտելիքից, բայց իրական արդյունք է տալիս միայն այն ժամանակ, երբ գիտելիքը վերածվում է գործողության։

ՄԱՎԵՏԱ ծրագիրը ֆինանսավորվում է Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC), Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության (BMZ), Ավստրիական զարգացման գործակալության (ADA) և Հայաստանի կառավարության կողմից։

Ծրագիրն իրականացնող գործընկերներն են Գերմանական միջազգային համագործակցության ընկերությունը (GIZ), Ռազմավարական զարգացման գործակալությունը և Բեռնի կիրառական գիտությունների համալսարանի (HAFL) գյուղատնտեսական, անտառային և պարենային գիտությունների դպրոցը: