Նորարարական անասնապահություն․ կենդանիների նախրաքաշ, բուծում և շուկաներ (INLIMA) ծրագրի շրջանակում Վայոց ձորի մարզի Վայք, Եղեգնաձոր, Արենի և Եղեգիս, Գեղարքունիքի մարզի Գավառ և Մարտունի և Շիրակի մարզի Ամասիա և Աշոցք համայնքներում անցկացվեցին աշխատանքային հանդիպումներ, որին մասնակցում էին անասնապահական արժեշղթայի բոլոր հիմնական դերակատարները՝
- կաթի և մսի վերամշակողներ,
- սպանդանոցների ներկայացուցիչներ,
- անասնաբույժներ,
- անասնապահությամբ զբաղվող ֆերմերներ։
Քննարկումների առանցքում էին նախրաքաշի կառավարման և բարելավման հարցերը, արտադրական գործընթացների արդյունավետության բարձրացումը, ծառայությունների որակի ամրապնդումը, ինչպես նաև արժեշղթայի տարբեր օղակների միջև գործնական համագործակցության ձևավորումը։ Քննարկումները ծառայել են որպես հիմք նպատակային ծրագրային միջամտությունների մշակման համար՝ ուղղված տեղական արտադրողների արտադրողականության և մրցունակության բարձրացմանը, ինչպես նաև շուկայի պահանջներին համապատասխանեցմանը։
INLIMA ծրագիրը նման հանդիպումների միջոցով ձևավորում է թիրախային և արդյունավետ լուծումներ՝ անասնապահության ոլորտի համակարգային խնդիրները հաղթահարելու և կայուն զարգացմանը խթանելու համար: Հաջորդիվ նման աշխատանքային հանդիպումներ են անցկացվելու նաև Արարատի, Արմավիրի և Սյունիքի մարզերում:
«Նորարարական անասնապահություն․ կենդանիների նախրաքարշ, բուծում և շուկաներ» (INLIMA) ծրագիրն իրականացվում է «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի կողմից՝ Ավստրիական զարգացման և համագործակցության ծրագրային միավոր Ավստրիայի զարգացման գործակալության ֆինանսավորմամբ:

