Հանդիպման ընթացքում ծրագրերի թիմերը ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տաթևիկ Սարգսյանի, Անասնաբուծության վարչության պետ Տիգրան Ալեքսանյանի և Գյուղատնտեսական ծրագրերի նախագծման վարչության պետ Իռա Փանոսյանի հետ քննարկեցին ոլորտային համագործակցության հնարավորությունները` ներկայացնելով ծրագրերի հիմնական բաղադրիչներով ընթացիկ գործունեությունն ու առաջիկա քայլերը։
Հատուկ ուշադրության դարձվեց անասնաբուծության ոլորտի զարգացմանը, գյուղատնտեսական ծրագրերի արդյունավետ և նպատակային նախագծմանը, ինչպես նաև դրանց պետական քաղաքականությունների հետ համակարգված համադրմանը։
Հանդիպման շրջանակում INLIMA ծրագրի «Կաթի և մսի հասանելիության բարելավում» բաղադրիչի պատասխանատու Լիլիթ Պետրոսյանը ներկայացրեց ծրագրի շրջանակներում կառուցողական երկխոսության ձևավորման մոտեցումները և ծրագրի կողմից առաջարկվող հայեցակարգը։
Հանդիպումը կարևոր հարթակ հանդիսացավ փոխադարձ համագործակցության ամրապնդման, փորձի փոխանակման և ոլորտային առաջնահերթությունների շուրջ միասնական մոտեցումների ձևավորման համար։ Կողմերը վերահաստատեցին շարունակական և կառուցողական համագործակցության պատրաստակամությունը՝ միտված Հայաստանի գյուղատնտեսության կայուն զարգացմանը։
SEIRA ծրագիրը ֆինանսավորվում է Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության կողմից և իրականացվում է «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի և ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի կողմից։
«Նորարարական անասնապահություն․ կենդանիների նախրաքաշ, բուծում և շուկաներ» (INLIMA) ծրագիրն իրականացվում է «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի կողմից՝ Ավստրիական զարգացման և համագործակցության ծրագրային միավոր Ավստրիայի զարգացման գործակալության ֆինանսավորմամբ:

