«Ոռոգվող գյուղատնտեսության զարգացումը Արարատի և Արմավիրի մարզերում» (IADAAM) ծրագրի շրջանակներում պաշտոնապես մեկնարկել է ցուցադրական ֆերմաների ընտրության I փուլը։
ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Ծրագրի իրականացման թիմը (МоЕ PIT), IADAAM ծրագրի թիմը և Գյուղաջակցության խորհրդատվական ծառայության (AEST) ներկայացուցիչները համատեղ հանդիպման ընթացքում քննարկել են ներկայացված դիմումները և նախնական ցանկում ներառել ցուցադրական ֆերմաների առաջին փուլում ընտրված թեկնածուներին։
Այս համագործակցային գործընթացը ապահովում է թափանցիկություն, տեխնիկական համապատասխանություն և ծրագրի նպատակների հետ լիարժեք համադրվածություն՝ հիմք ստեղծելով այնպիսի ցուցադրական ֆերմաների համար, որոնք կծառայեն որպես գործնական ուսուցման հարթակներ, կնպաստեն նորարար և կայուն գյուղատնտեսական մոտեցումների տարածմանը և կխթանեն ֆերմեր–ֆերմեր գիտելիքների փոխանակումը։
«Հայաստան – Ոռոգվող գյուղատնտեսության զարգացումը Արարատի և Արմավիրի մարզերում» (IADAAM) ծրագիրը, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից (ԵՄ) և իրականացվում Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) աջակցությամբ, նպատակ ունի վերափոխել ոռոգվող գյուղատնտեսությունը Հայաստանում։
ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից իրականացվող ծրագրի տեխնիկական աջակցության բաղադրիչն իրականացվում է «Ագրո քընսալթինգ Եվրոփ»-ի, «Ավենյու քընսալթինգ գրուպ»-ի, «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի և «3 ԱՐ Ստրատեգիա» ՍՊԸ մասնակցությամբ կոնսորցիումի կողմից՝ գյուղատնտեսական քաղաքականության ամրապնդման և ոլորտային բարեփոխումների առաջխաղացման նպատակով։

