RECONOMY-ի «Ոլորտների թվայնացում հանուն մրցունակության» ծրագրի շրջանակներում սեպտեմբերի 23-ին հաջողությամբ կայացավ «Զբոսաշրջության ոլորտի թվայնացում» աշխատաժողովը, որը կազմակերպվել էր «Ռազմավարական Զարգացման Գործակալություն» ՀԿ-ի և «Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն» ՀԿ-ի համագործակցությամբ։
Աշխատաժողովը նպատակ ուներ զբոսաշրջության ոլորտում գործող հայաստանյան ընկերություններին (օպերատորներ, գործակալություններ) ներկայացնել ոլորտի զարգացմանն ուղղված թվային լուծումներ, որոնք կխթանեն գործունեության արդյունավետության բարձրացմանը և կբացահայտեն ՏՏ պրոդուկտների կիրառման ամբողջական ներուժը։
Աշխատաժողովի օրակարգը ներառում էր․
🔹Զբոսաշրջության ոլորտում թվային փոխակերպումների վերաբերյալ շուկայի վերլուծության ներկայացում՝ GOVTECH LLC-ի կողմից,
🔹 Թվային լուծումների ներկայացում՝ Munich Ventures, Rocket Systems LLC և HackTech LLC ընկերությունների ներկայացուցիչների կողմից,
🔹 Թիրախային ոլորտային քննարկումներ,
🔹 Համագործակցության և ՏՏ լուծումների ներդրման հնարավորությունների դիտարկում։
Աշխատաժողովը հանդիսացավ արդյունավետ հարթակ՝ մասնավոր հատվածի և տեխնոլոգիական համայնքի միջև կառուցողական երկխոսության, փոխգործակցության խթանման և փորձի փոխանակման համար, ինչը կարևոր քայլ է ժամանակակից, տվյալահեն և նորարարական զբոսաշրջային էկոհամակարգի ձևավորման ճանապարհին։
RECONOMY-ն Շվեդիայի միջազգային զարգացման համագործակցության գործակալության (Sida) ներառական և կանաչ տնտեսական զարգացման ծրագիր է, որն իրականացվում է Helvetas-ի կողմից՝ համագործակցելով «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի և Արևելյան գործընկերության և Արևմտյան Բալկանյան երկրների այլ կազմակերպությունների հետ։

