NEWSARM

LILA Մարզային գիդերի և ուղեկցորդների պատրաստման դասընթաց՝ Հայաստանի քիչ բացահայտված արահետները, բարձունքները և համայնքները նոր շունչ են ստանում

ԼԻԼԱ ծրագրի շրջանակում մեկնարկած «Մարզային գիդերի և ուղեկցորդների պատրաստման» դասընթացը շարունակում է իր կարևոր առաքելությունը՝ նպաստելով զբոսաշրջային ներուժի զարգացմանը Լոռու, Տավուշի և Վայոց ձորի մարզերում։

Անցյալ շաբաթ այս մարզերում մարզերում անցկացվեցին երկօրյա գործնական վարժանքներ, որոնք պարզապես ուսուցում չէին՝ այլև իրական արկածային ու կրթական փորձառություն։ Մասնակիցները, ովքեր այս մարզերի մշտական բնակիչներ են,

  •  բացահայտեցին իրենց մարզերի եզակի բնությունն ու մշակութային գանձերը,
  • ձևավորեցին զբոսաշրջիկներին ուղեկցելու գործնական հմտություններ,
  •  հաղորդակցվեցին համայնքների ներկայացուցիչների հետ՝ ուսումնասիրելով տեղի ավանդույթներն ու պատմությունները։

Վարժանքների հիմնական նպատակն էր խթանել արկածային և էկոտուրիզմի զարգացումը, ինչպես նաև ընդլայնել համայնքների ներգրավվածությունը զբոսաշրջային գործընթացներում։

Դասընթացն իրականացվում է «Տուրիզմի հայկական ֆեդերացիայի» և «Հայ զբոսավարների գիլդիայի» կողմից՝ միջազգային ստանդարտներին և որակավորման պահանջներին համապատասխան ձևաչափով։

Միասին ձևավորում ենք գիտելիքահեն և համայնքահեն զբոսաշրջության ապագան։

ԼԻԼԱ ծրագիրը ֆինանսավորվում է Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) կողմից և իրականացվում Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի կողմից (WWF-Հայաստան)՝ «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ-ի հետ համատեղ: