NEWSARM

IADAAM Ֆոկուս խմբային քննարկում՝ Արարատի մարզի ֆերմերների կարիքների բացահայտման նպատակով

«Ոռոգվող գյուղատնտեսության զարգացումը Արարատի և Արմավիրի մարզերում» (IADAAM) ծրագրի շրջանակներում անցկացվել է ֆոկուս խմբային քննարկում (ՖԽՔ)։ Քննարկման թիրախային խմբերն էին Արարատի մարզի Արարատ, Արտաշատ և Վեդի համայնքների ֆերմերները, որոնք մշակում են՝ ա) մինչև 1 հա հողատարածք, բ) առնվազն 1 հա կամ ավելի հողատարածք։

ՖԽ քննարկումներն անցկացվեցին IADAAM Գյուղաջակցության խորհրդատվական ծառայության Վեդիի և Արտաշատի թիմերի աջակցությամբ։ Ֆոկուս խմբային հարցումն ու գնահատումն իրականացվել են ՌԶԳ ծրագրերի մշտադիտարկման և գնահատման պատասխանատու Աննա Սարգսյանի վերահսկողության ներքո՝ ՖԽՔ մոդերատորներ՝ IADAAM AEST թիմից ընտրված խորհրդատուներ Արամ Զաքարյանի և Նարեկ Ավետիսյանի կողմից։

Այս ֆոկուս խմբային քննարկումների գլխավոր նպատակն է IADAAM ծրագրի միջամտություններն ավելի արդյունավետ դարձնելու համար բացահայտել շահառու ֆերմերների կարիքներն ու փորձառությունները, ինչպես նաև առաջարկել համապատասխան լուծումներ՝ հիմնված նրանց ներկայացրած առաջնահերթությունների վրա։ IADAAM ֆոկուս խմբային քննարկումներն ուղղված են գնահատելու ֆերմերներին տրամադրվող խորհրդատվական ծառայությունների ներկայիս վիճակը, առկա խնդիրները և ֆերմերների կարիքները՝ ապահովելով որակական տվյալների հավաքագրում։ Ֆոկուս խմբային քննարկումների համար ստեղծվել է ՖԽՔ ուղեցույց, որը հարմարեցված է ոլորտային հիմնական խնդիրներին՝ հնարավորություն ընձեռելով իրականացնել խորացված վերլուծություն։

Հաջորդ ֆոկուս խմբային քննարկումը անցկացվելու է Արմավիրի մարզում։

«Ոռոգվող գյուղատնտեսության զարգացումը Արարատի և Արմավիրի մարզերում» (IADAAM) ծրագիրը, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության միջոցով (ԵՄ), Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) իրականացմամբ, համապարփակ նախաձեռնություն է, որի նպատակն է վերափոխել ոռոգվող գյուղատնտեսությունը Հայաստանում։

IADAAM ծրագրում տեխնիկական աջակցության բաղադրիչն իրականացվում է «Ագրո քընսալթինգ Եվրոփ»-ի գլխավորած «Ավենյու քընսալթինգ գրուպ»-ի, «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի և «3 ԱՐ Ստրատեգիա» ՍՊԸ մասնակցությամբ կոնսորցիումի կողմից, որը հանդես է գալիս որպես ծրագրի օպերատոր՝ նպատակ ունենալով ինստիտուցիոնալ աջակցություն տրամադրել ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը՝ թիրախային ոլորտներում գյուղատնտեսական քաղաքականության և բարեփոխումների մշակման գործում։